Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Զելենսկին կարեւոր հրամանագիր ստորագրեց

Նախագահ Վլադիմիր Զելենսկին ուժի մեջ է դրել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի սեպտեմբերի 30-ի որոշումը, որում մասնավորապես ասվում է, որ Կիեւը չի բանակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Համապատասխան հրամանագիրն արդեն հրապարակվել է Ուկրաինայի ղեկավարի կայքում։ Զելենսկին ստորագրել է թիվ 679/2022 հրամանագիրը Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի «Ուկրաինայի գործողությունների մասին՝ ի պատասխան Ռուսաստանի Դաշնության՝ մեր պետության տարածքները բռնակցելու փորձին, որպեսզի ապահովի Եվրատլանտյան տարածաշրջանի անվտանգությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»։

Ազգային անվտանգության խորհրդի որոշման առաջին պարբերությունում արձանագրվում է «ՌԴ նախագահ Վ.Պուտինի հետ բանակցություններ վարելու անհնարինությունը»։

Պուտինը հույս ուներ միջուկային շանտաժով Կիեւին եւ Արեւմուտքին ստիպել հրադադարի բանակցություններ վարել իր պայմաններով։ Զելենսկու հրամանագրից հետո այդ տարբերակը բացառվում է։