Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Զելենսկու արձագանքը Պուտինի հրամանագրերին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ անհնար է պայմանավորվել Վլադիմիր Պուտինի հետ, Ուկրաինան երկխոսություն կվարի Ռուսաստանի այլ նախագահի հետ։ Այս մասին պետության ղեկավարն ասել է Facebook սոցիալական ցանցում հրապարակված իր տեսաուղերձում։

Նախագահն ասել է, որ այսօր անցկացրել է Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի նիստ, և որ քիչ առաջ ավարտվել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստը։ Զելենսկին ասել է, որ կայացվել են հետևյալ որոշումները.

«Առաջինը, միայն Ուկրաինայի հզորացման և օկուպանտներին մեր ամբողջ տարածքից վտարելու ճանապարհն է վերադարձնում խաղաղությունը: Մենք գնալու ենք այս ճանապարհով»,- ընդգծել է Զելենսկին։

«Երկրորդը, Ուկրաինան եղել և մնում է բանակցային ջանքերի առաջատարը: Մեր պետությունն է եղել, որ միշտ առաջարկել է Ռուսաստանին համաձայնության գալ հավասար պայմաններում և մնում է առաջատարը բանակցային ջանքերում: Մեր պետությունն է, որ միշտ առաջարկել է Ռուսաստանին համաձայնվել: Հավասար, ազնիվ, արժանի և արդար պայմաններով համակեցության մասին: Ակնհայտ է, որ դա անհնար է Ռուսաստանի այս նախագահի հետ»,- ասել է Զելենսկին։

Զելենսկին ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «չգիտի, թե ինչ է արժանապատվությունն ու ազնվությունը»։ «Ուստի մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ երկխոսության արդեն Ռուսաստանի մեկ այլ նախագահի հետ»,- ընդգծել է Զելենսկին։