Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Զելենսկու հայտարարությունից հետո թուրքերը ցանկանում են լքել ՆԱՏՕ-ն

Haber 7 թուրքական հրատարակության ընթերցողները քննադատել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ՆԱՏՕ-ին արագացված մուտք գործելու հայտ ներկայացնելու որոշումից հետո։ Այդ մասին գրել է «ՌԻԱ նովոստի»-ն:

«Նա շուտով կկորցնի Ուկրաինան, մինչդեռ հույս ունի ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի օգնության վրա, գնացեք և բանակցեք Պուտինի հետ, քանի դեռ ուշ չէ»,-գրել է մեկնաբաններից մեկը։
«Մենք պետք է անհապաղ դուրս գանք ՆԱՏՕ-ից»,-ասել է մյուսը։

«Ես անպայման վետո կդնեի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վրա»,-գրել է երրորդը:

«Նա պաշտոնապես պատրաստվում է աշխարհը ներքաշել միջուկային պատերազմի մեջ»,-հավելել է մեկ այլ օգտատեր։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան արագացված կարգով դիմում է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, մեկնաբանելով Զելենսկու հայտարարությունը, ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն իր ջանքերը կկենտրոնացնի Կիևին պաշտպանելուն հարցում օգնելու վրա։