Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ժնևում պետք է սկսվեն առարկայական բանակցություններ խաղաղության պայմանագրի տեքստի մշակման շուրջ. վարչապետ

Չնայած բոլոր փորձություններին՝ Հայաստանը Ադրբեջանի հետ պետք է սկսի խաղաղության պայմանագրի շուրջ առարկայական բանակցությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տված հարցազրույցի ընթացքում:

«Այս բոլոր փորձությունների միջով անցնելով, միևնույն է, մենք կարծում ենք, որ Ադրբեջանի հետ պետք է սկսել խաղաղության պայմանագրի շուրջ առարկայական բանակցություններ։ Մենք չենք հրաժարվում այն պայմանավորվածություններից, որ ձեռք են բերվել։ Եվ արտաքին գործերի նախարարը մեկնելու է Ժնև և հանդիպելու է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ, որտեղ, ինչպես նախկինում ասել ենք, պետք է սկսվեն առարկայական բանակցություններ խաղաղության պայմանագրի տեքստի մշակման շուրջ»,- ասաց Փաշինյանը: