Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ժողովուրդ». Գլխավոր դատախազին ճանապարհելուց հետո ՔՊ-ականները, «խնջույք» են կազմակերպել ԱԺ-ում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՔՊ-ականները երեկ՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ճանապարհելուց հետո, «խնջույք» են կազմակերպել ԱԺ-ում: ՔՊ-ականների բարձր տրամադրությունից սկզբում տպավորություն է ստեղծվել, թե նրանց շատ է ոգևորել Աննա Վարդապետյանի ելույթը՝ Սեյրան Օհանյանին անձեռնմխելությունից զրկելու մասով:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, սակայն, որ ՔՊ-ականները Վարդապետյանին ճանապարհելուց հետո՝ մինչև Սուրեն Պապիկյանին դռնփակ նիստում դիմավորելը, պատգամավորներից մեկի աշխատասենյակում վերջինիս ծնունդն են նշել:

Տեղեկացանք, որ ՔՊ-ականները հավաքվել են ֆուրշետի սեղանի շուրջ ու մի լավ ուրախացել: Պապիկյանի՝ ԱԺ գալուն պես, սակայն, ՔՊ-ականները դադարեցրել են իրենց քեֆ-ուրախությունը և շտապել են նախարարի հետ փակ հանդիպման: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները Պապիկյանի հետ հանդիպմանը ևս շատ բարձր տրամադրություն են ունեցել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում