Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ժողովուրդ». Ինչպես ստացվեց, որ 1994-ին Ադրբեջանին հաջողվեց չստորագրել մոսկովյան համաձայնագրի ամփոփիչ արձանագրությունը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցից հետո հանրային տիրույթում սկսեց քննարկվել 1994 թվականին կնքված եռակողմ հրադադարի համաձայնագիրը: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է 1992-1996թթ. Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, Լեռնային Ղարաբաղի խնդրով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովի հետ՝ փորձելով հասկանալ՝ ինչպես ստացվեց, որ այդ ժամանակ Ադրբեջանին հաջողվեց չստորագրել մոսկովյան համաձայնագրի ամփոփիչ արձանագրությունը:

«1994 թվականի մայիսի 16-17-ին Մոսկվայում տեղի է ունենում Սարգսյանի, Մամեդովի և Բաբայանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվում է «1994թ. փետրվարի 18-ի արձանագրության իրականացման կարգի արձանագրությունը» փաստաթուղթը: Համաձայնագիր է ստորագրվում կրակը դադարեցնել մայիսի 17-ի ուղիղ կեսգիշերից, ինչպես նաև պատրաստվում է փաստաթուղթ, որով նախատեսվում էր ղարաբաղյան և ադրբեջանական զորքերի տարանջատում, կողմերի միջև բուֆերային գոտու ստեղծում, խաղաղարար ուժերի տեղակայում:

Փաստաթուղթը ստորագրում են Գրաչովը, Սարգսյանը և Բաբայանը: Մամեդովը փաստաթուղթը չի ստորագրում. նրան շտապ կանչում են Բաքու: Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել մոսկովյան համաձայնագրի ամփոփիչ արձանագրությունը, սակայն հրադադարը դառնում է իրականություն: «Ադրբեջանը անմիջապես պարզաբանում է՝ ադրբեջանական կողմը մտադիր է հակամարտությունը կարգավորելու շուրջ բանակցություններ վարել միայն ԵԱՀԽ-ի շրջանակներում, իսկ հակամարտության գոտում ռուսաստանյան խաղաղարարների տեղաբաշխման մասին խոսք չի կարող լինել», – հիշում է Կազիմիրովը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում