Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ժողովուրդ». ՔՊ-ն չի կարողանում ՄԻՊ թեկնածու գտնել, որը կհամապատասխանի բոլոր պահանջներին

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի փնտրտուքների մեջ է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականից հետո ՔՊ-ն չի կարողանում ՄԻՊ թեկնածու գտնել, որը կհամապատասխանի բոլոր պահանջներին, միևնույն ժամանակ, ընկալելի կլինի հանրության համար:

Թեև այս օրերին ՄԻՊ թեկնածուի անուններ շրջանառվում են, բայց տեղեկացանք, որ ՔՊ-ն մինչ օրս էլ թեկնածու չունի:

Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի՝ թեկնածուները կարող են առաջադրվել ՄԻՊ-ի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Հաշվի առնելով, որ 10-օրյա ժամկետը լրանում է հաջորդ շաբաթ, իշխող խմբակցությունը պետք է մյուս շաբաթ արդեն վերջնական որոշում կայացնի:

Ըստ նույն օրենքի՝ ՄԻՊ ընտրելու համար անհրաժեշտ է 65 ձայն, այսինքն՝ ՔՊ-ն միայնակ կարող է անցկացնել իր թեկնածուին՝անկախ ընդդիմության քվեարկությունից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։