Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու վարույթի շրջանակում համածառայակցին մեղադրանք է ներկայացվել

Հունվարի 29-ին զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից համածառայակցին ամրակցված ինքնաձիգը լիցքաթափելիս արձակված կրակոցից վերջինիս վիրավորում ստանալու դեպքի առթիվ քննչական կոմիտե ի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասով դիրքի ավագի օգնականին ներկայացվել է մեղադրանք։

Այս մասին հայտնում են քննչական կոմիտոից ու մանրմասնում, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան միջնորդություն է ներկայացվել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով վարութային և ապացուցողական գործողությունները շարունակվում են։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: