Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցերը մշտապես եղել են իմ ուշադրության ներքո. Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում հանդիպել եմ «ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության» հեղինակ Էդգար Հովհաննիսյանի հետ, որը բազմիցս բարձրաձայնել է ՀՀ զինծառայողներին և զինծառայողներին հավասարեցված անձանց իրավունքների՝ մասնավորապես վերջիններիս արձակուրդային օրերի հաշվարկման կարգի ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ։

Այս մասին հայտնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

«Էդգար Հովհաննիսյանի հետ քննարկեցինք ՀՀ զինծառայողներին և զինծառայողներին հավասարեցված անձանց իրավունքների խախտումները և դրանց լուծում տալու նպատակով աշխատանքային քննարկում կազմակերպելու վերաբերյալ մի շարք հարցեր, ուստի առաջիկայում սպասվում է աշխատանքային քննարկում՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։

Զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցերը մշտապես եղել են իմ ուշադրության ներքո, բազմիցս հանդես եմ եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնություններով, որոնք երբեմն հավանության չեն արժանացել խորհրդարանական մեծամասնության կողմից, սակայն այդ փաստն ինձ երբեք էլ հետ չի պահել լինել մեր զինվորի կողքին ու լինել հետևողական նրանց վերաբերող ցանկացած հարցին»։