Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Զոհերի զգալի մասը կարող էր չլինել, եթե պետությունը թիկունք կանգներ բանակին. Սեյրան Օհանյան

Փաստ է՝ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է կապիտուլյացիոն վիճակում և  հենց այնպես չի հայտնվել այս վիճակում: Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի այն հայտարարություններին, թե Հայաստանին սպասվում են ծանր լուծումներ։

«Վերջին տարիների մեր պատմությունը ցույց տվեց՝ իշխանության եկան մարդիկ, որոնք ձախողեցին ամեն ինչ, այդ թվում՝ բանակցային գործընթացը: 30 տարիների քրտնաջան աշխատանքը բերել էր ինչ-որ մի բանակցային ներուժի ձևավորման, որի վրա հենվելով կարող էինք շարունակել մեր պատմությունը, բայց այդպես չստացվեց: Այդ ձախողումն է, որ բերեց պատերազմի, ունեցանք զոհեր»,- նշեց նա։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ զոհերի զգալի մասը կարող էր չլինել, եթե պետությունը թիկունք կանգներ բանակին, ապահովեր անվտանգություն, նաևմարտական գործողությունների խորքում ինժեներական սարքավորումներով կահավորեր, պաշտպանական բնագծեր կահավորել:

«Երկրորդը, մենք կարող էինք ավելի շատ զոհեր ունենալ, բայց ունենալ հաղթանակ: Մեր ցավը նրանում է, որ մենք այս քանակի զոհերի պայմաններում ունեցել ենք պարտություն: Այս իշխանությունները պարտությունից, կապիտուլյացիայից հետո ամբողջությամբ տապալել են արտաքին քաղաքականությունը, պաշտպանական քաղաքականությունը, բանակաշինությունը, տապալել են պետական կառվարումը:

Իհարկե, հետպատերազմյան շրջանում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ն ստորագրված հայտարարությունից հետո անհաջողությունների գործընթացները շարունակական են դարձրել: Այս պայմաններում նոյեմբերի 9-ի և մնացած փաստաթղթերը փաստացի կնիքն են նրա, ինչ այսօրվա իշխանությունները կատարել են»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը: