Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Զոհված զինծառայողների ծնողներին պաշտպանության նախարարն այսօր այդպես էլ չընդունեց, սակայն ՊՆ-ից  խոստացել են հանդիպման օր նշանակել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Պաշտպանության նախարարության շենքի մոտ բողոքի ցույց անող քաղաքացիներին, որոնք պահանջում էին հանդիպում նախարարի  կամ  փոխնախարարի հետ, այսօր ոչ ոք չընդունեց։  Նրանք Մարտակերտի 5-րդ պաշտպանական շրջանի 4-րդ գումարտակի զոհված զինծառայողների ծնողներն են, որոնք մի քանի անգամ նույն պահանջով ՊՆ շենքի մոտ բողոքի ցույց են անցկացրել։

Ծնողները նախ պահանջում էին հանդիպում կամ իրենց խոսքով՝ առերեսում գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ, քանի որ, նրանց պնդմամբ, այս հրամանատարը մեղավոր է տղաների զոհվելու  համար, սակայն այդ հանդիպումն էլ չի ստացվել։

Այսօր մի քանի ժամ ՊՆ շենքի մոտ կանգնելուց հետո նրանց հանդիպել է  Պն-ից ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյա, որը փոխանցել է՝ ՀՀ քրեադատավարական օրենսգրքի համաձայն՝ ՊՆ-ն իրավունք չունի առերեսման որեւէ գործողություն  կազմակերպել գումարտակի հրամանատարի հետ, դա քննիչի իրավասության ներքո է։

Ծնողներից Վահիդ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ այս պատասխանից հետո կորոշենք մեր հետագա քայլերը․«Բայց մենք այստեղ ենք, որպեսզի  հանդիպենք ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի կամ փոխնախարար Արման Սարգսյանի հետ։ Թող օր ու ժամ նշանակեն, որպեսզի մեզ հուզող հարցերի պատասխանները ստանանք։ Մեր պայքարը չի ավարտվելու, մինչեւ վերջ ենք պայքարելու։ Մեր պայքարն ավարտվելու է այն ժամանակ, մինչեւ մենք չլինենք»։

Ծնողներին այսօր խոստացել են տեղեկացնել, թե  նախարարը երբ կարող է հանդիպել։

Հիշեցնենք, որ ծնողները մի շարք հարցեր են բարձրացնում իրենց երեխաների զոհվելու առնչությամբ՝ ինչո՞ւ է տղաների գումարտակը հոկտեմբերի 23-ին տեղափոխվել է Մարտունի-2, ապա հոկտեմբերի 24-ին՝ լույս 25-ին ուղարկել են Ուրյան բարձունքը պաշտպանելու, ամսի 28-ին վաշտի հրամանատար Սուրեն Վահանյանի զոհվելուց հետո տղաներն այլեւս հրամանատար չեն ունեցել, ոչ ոք օգնության չի հասել, ամսի 30-ին բոլորը զոհվել են, նրանք տեղակայված են եղել առանց ամրաշինական կառույցների տեղանքում, ինչո՞ւ հրաման չի տրվել նահանջի։

Նշենք, որ այսօր բողոքի ցույցի ժամանակ, երբ ծնողները ներս էին մտել ՊՆ ռազմական ոստիկանության ընդունարան, իրավիճակը մի փոքր սրվեց, զինվորականները նրանց թույլ չտվեցին առաջ գնալ, ինչը վրդովվեցրեց ծնողներին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ