Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Զոհվածի մարմինը 3 ամիս բաց երկնքի տակ է, նրա եղբայրը թակել է դռներ ու իր նախաձեռնությամբ ԱԹՍ օգտագործել, որ տեսնի՝ մարմինը տեղո՞ւմ է, թե՞ ոչ. Գառնիկ Դանիելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Իրադրությունը կարելի է բնութագրել մեկ բառով՝ աղետալի»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին խոսելով սահմանամերձ շրջաններ, մասնավորապես Վարդենիս կատարած այցելության մասին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Նրա խոսքով՝ թշնամին առաջանում է ու զավթում ռազմավարական բազմաթիվ դիրքեր. «Անգամ կտրել է առանձին գյուղերի սնուցող խմելու ջրագիծը, փակել ակունքները: Շրջան ներխուժած թշնամին ստեղծել է նաեւ հումանիտար ճգնաժամ: Փաստենք, որ իշխանությունները ոչինչ չենանում՝ գոնե մեղմելու համար ստեղծված իրավիճակը: Ուղղակի սահմռկեցուցիչ է, երբ քթի առաջ ընկած հարազատի, եղբոր մարմինը մարդիկ չեն կարողանում հուղարկավորել: Դուք նախկինում կպատկերացնեի՞ք նման բան, երբ զոհվածի մարմինը 3 ամիս բաց երկնքի տակ է եւ նրա եղբայրը թակի պետական մարմինների հարյուրավոր դռներ, խնդրի, պահանջի, անգամ սեփական նախաձեռնությամբ ԱԹՍ օգտագործի, որպեսզի տեսնի՝ մարմինը տեղո՞ւմ է, թե՞ ոչ»:

Ըստ նրա, դեռ պատճառաբանված չէ, չկա բացատրություն, թե ինչպես է թշնամին գրավել բավականին լավ կահավորված դիրքեր ու կառուցել 22 նոր դիրք: Նա եզրափակեց. «Սա է այսօրվա Հայաստանի իրական պատկերը՝ գունեղ լույսեր եւ անտեր իրականություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ