Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Զորամասի կացարանում հրդեհի հետևանքով հոսպիտալացված 3 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակը բավարար է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց  ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ինչպես գիտեք, այրվածքներով պացիենտները սովորաբար բավականին երկար բուժում են ստանում: Որոշ դեպքերում նաև վերականգնողական ընթացք ունենք, մի քանի վիրահատությունների շրջան ունենք: Այս պահին անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է, եւ առաջիկայում էլ, ինչ-որ անհրաժեշտ լինի նրանց առողջությունն ամբողջովին վերականգնելու համար, կիրականացվի», ասաց Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ «Մենք այդ փուլը բարեբախտաբար, հաղթահարել ենք», եզրափակեց նախարարը: