Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Զորավոր համայնք» դաշինքի 1-ին, 2-րդ և 10-րդ համարները ինքնաբացարկ են հայտնել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ սահմանված ժամկետում ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել «Զորավոր համայնք» դաշինքի ցուցակի  1-ին համար Հարություն Մանուչարյանը, 2-րդ համար Սամվել Հովսեփյանը և 10-րդ համար Սարգիս Մարգարյանը:

Այսօր՝ հոկտեմբեր 5-ին, ժամը 18։00-ին Տավուշի մարզի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ավարտվեց ավագանու անդամների ինքնաբացարկի դիմումների ընդունումը։ Թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ սահմանված ժամկետում ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել «Զորավոր համայնք» դաշինքի ցուցակի 1-ին համար Հարություն Մանուչարյանը, 2-րդ համար Սամվել Հովսեփյանը և 10-րդ համար Սարգիս Մարգարյանը։ Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ-ի՝ սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթանակ է տարել Հարություն Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքը՝ ստանալով 51,6% քվե։

Բերդ համայնքի ղեկավար, «Զորավոր համայնք» դաշինքի ցուցակի 1-ին համար Հարություն Մանուչարյանը անազատության մեջ է գտնվում 2021թ․-ից։ Օրեր առաջ 2 ամսով կալանավորվեց նաև Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ, «Զորավոր համայնք» դաշինքի 2-րդ համար Սամվել Հովսեփյանը։ Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Բերդի համայնքապետարանի վարչական շենքում՝ համայնքապետի, համայնքապետի տեղակալի, աշխատակազմի քարտուղարի աշխատասենյակներում, կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են 80 անձանց տվյալներ պարունակող ձեռագիր գրառումներով ցուցակներ՝ հիշյալ անձանց ստորագրություններով, ինչպես նաև՝ Բերդ համայնքի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների ղեկավարների՝ համայնքապետի տեղակալին հասցեագրված աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմումներ, որոնց ընթացք չի տրվել:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Զորավոր համայնք» դաշինքի ֆեյսբուքյան էջից