logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo
star Bookmark: Tag Tag Tag Tag Tag
Armenia

«2019 թվականին Հայաստան է ներկրվել աննախադեպ քանակի ավտոմեքենա»

«2019 թվականին Հայաստան է ներկրվել աննախադեպ քանակի ավտոմեքենա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Մասնավորապես, ըստ նրա, նախորդ տարի ներկրվել է 189 հազար 19 ավտոմեքենա, մինչդեռ 2018 թ-ին  ներկրվել է 64 հազար մեքենա։ Նրա խոսքով՝ մեքենաների գծով գանձումները կազմել են շուրջ 95 մլրդ, ինչը 2018 թվականի համեմատ 58 մլրդ դրամով ավելի է։

Անդրադառնալով ընդդիմախոսների այն մտահոգությանը, թե 2020 թ-ին ավտոմեքենաների աննախադեպ ներհոսք չի լինելու, այս դեպքում ինչպես են պատրաստվում կատարել բյուջետային մուտքերի գծով ծրագրավորված ցուցանիշները, Դավիթ Անանյանն ասաց, որ  հարկ վճարողներին  56.4 միլիարդ դրամ վերադարձնելու կառավարության որոշումը նպատակ ուներ չեզոքացնելու այն ժամանակավոր եկամտային էֆեկտը, որը 2019 թ-ին ունեին մեքենաներից։

«Ընդդիմախոսների կողմից արտահայտված այն մտահոգությունը, թե ավտոմեքենաների գծով մուտքերը եղել են ժամանակավոր եկամուտներ, տեղին են, բայց մենք այդ ժամանակավոր եկամուտների ազդեցության անբարենպաստ հետևանքը չեզոքացրել ենք: Հետևաբար, 2020-ին ունենալու ենք բյուջետային եկամուտներ՝ մեր պատկերացմամբ շատ ավելի, քան ծրագրավորված է 2020 թ-ի պետական բյուջեի մասին օրենքով»,-ընդգծեց Դավիթ Անանյանը։

Themes
ICO