Armenia

Ադրբեջանի հարձակումը ձախողվեց, և հօդս ցնդեց իրենց ռազմական գերակայության առասպելը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում հայ-ադրբեջանական սահմանին արձանագրվող հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմների ներդնումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասել է BBC-ի HARDtalk հաղորդման ընթացքում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հուլիսի 12-21-ը Տավուշի ուղղությամբ սանձազերծված գործողություններին:

«Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց Հայաստանի նկատմամբ, ըստ որում` դա առանձին գործողություն չէր։ Ադրբեջանի նախագահը շարունակաբար դիմում էր ռազմատենչ հռետորաբանության` ասելով, որ նա պատրաստվում է Ղարաբաղի հարցը լուծել ուժի միջոցով։ Ադրբեջանի նախագահի և կառավարության ռազմատենչ հայտարարություններն էլ ավելի սաստկացան հուլիսի 12-ին նախորդող շաբաթների և ամիսների ընթացքում։ Ադրբեջանի կառավարության առջև ծառացած է մի կարևորագույն մարտահրավեր, այն է` բացատրել սեփական հանրությանը, թե ինչու իրենք չկարողացան ղարաբաղյան հակամարտությունը լուծել ուժի միջոցով, այն դեպքում երբ միլիարդավոր դոլարներ են ծախսվել ռազմական նպատակներով՝ ի հաշիվ Ադրբեջանի ժողովրդի բարեկեցության։ Ադրբեջանի հարձակումը ձախողվեց, և այդպիսով հօդս ցնդեց Հայաստանի նկատմամբ իրենց ռազմական գերակայության առասպելը»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմների ներդնումը պատճառաբանել է նրանով, որ միջազգային հանրությունն արդեն բավական ժամանակ հրադադարի խախտումների դեպքում ստիպված է լինում լսել երկու կողմերի փոխադարձ մեղադրանքները:

«Ես կարող եմ հասկանալ միջազգային հանրությանը, որն ամեն անգամ ստիպված է լսել կողմերի փոխադարձ մեղադրանքներն առ այն, թե ով սկսեց կամ ով առաջինը խախտեց զինադադարը։ Եվ կրկին ու կրկին դրա ականատեսն ենք լինում արդեն բավականին ժամանակ։ Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք ներդնել հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմներ։ Եվ սա միանգամայն հիմնավորված առաջարկություն է Հայաստանի կողմից»,- նշել է վարչապետը:

Football news:

Son of Rory Delap (Yes, the one who threw outs) already scores for Manchester City
Gian Piero Gasperini: Iličić asked about the Beginning of: What does he have that I don't?. I replied:
Alvaro Morata: a lot of forwards score 30-40 goals, but they don't win anything. I'm used to taking trophies
AC Milan are in talks with Tottenham to transfer Aurier
PSG are in talks with Chelsea about Ruediger's transfer
Gasperini on Serie A: Atalanta can't start the season with the goal of winning the scudetto, otherwise we will be lost
Showsport - about the transfers of Morata and Suarez (everyone should be happy) and the new Chelsea goalkeeper