Armenia

Ադրբեջանն օգտագործում է այլ երկրների տարածքները, որպեսզի ագրեսիա իրականացնի Արցախի դեմ. Նաղդալյան

ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ափսոսանք հայտնեց այն հարցի առնչությամբ, որ Ադրբեջանն Արցախի նկատմամբ ագրեսիա իրականացնելու համար օգտագործում է այլ երկրների տարածքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Նաղդալյանն այս մասին ասաց, արձագանքելով այն դիտարկմանը, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով տուժել են նաև իրանցիները:

«Մենք մշտական կապի մեջ ենք Իրանի մեր գործընկերների հետ և իսկապես կապը տարբեր մակարդակներով մշտական բնույթ է կրում: Ափսոսանքի է արժանի այն, որ Ադրբեջանը տարածաշրջանի խաղաղությունը վտանգելու համար օգտագործում է այլ երկրների տարածքները, որպեսզի մարտական գործողություններ և ագրեսիա իրականացնի Արցախի դեմ: Այս առումով Իրանի մեր գործընկերների հետ երկխոսությունը համապարփակ է և ներառում է հարցերի լայն շրջանակ»,- ասաց Նաղդալյանը:

Football news:

Hans-Dieter flick: I Hope Alaba will sign a contract with Bayern. Our club is one of the best in the world
Diego Maradona: Messi gave Barca everything, brought them to the top. He was not treated the way he deserved
Federico Chiesa: I hope to leave my mark in Juve. We will achieve great results
The Coach Of Benfica: I don't want us to look like the current Barcelona, it has nothing
Guardiola on returning to Barca: I'm happy at Manchester City. I hope to stay here
Fabinho will not play with West ham due to injury
Ronald Koeman: Maradona was the best in his time. Now the best Messi