Armenia

ԱՀԿ-ում կարծում են՝ կորոնավիրուսի երկրորդ ալիք հնարավոր է և չլինի

Կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիք հնարավոր է և չլինի։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ,  նախօրեին ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների ծրագրերի ղեկավար Մայքլ Ռայանը:

«Վստահություն նրանում, որ կգա երկրորդ ալիքը, չկա»,- ասել է նա:

Մայքլ Ռայանը «սպեկուլյատիվ» է անվանել համավարակի երկրորդ ալիքի վերաբերյալ կանխատեսումները:

«Այս հիվանդության հենց սկզբից շատ էին սպեկուլյացիաներն այն մասին, թե ինչ կլինի, երբ փոխվի սեզոնը: Միշտ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի նոր վարակի հետ»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչը։

Նրա խոսքով, նոր ալիք լինելու մասին խոսակցությունները հիմնված են այն հասկացության վրա, որ այն շնչառական վիրուս է, և նման վիրուսները «հակված են ունենալ սեզոնային բնույթ»:

Փորձագետն ասել է, որ շատ երկրներում վարակման դեպքերի ներկայիս աճը չպետք է դիտարկել որպես երկրորդ ալիք, այլ որպես համաճարակի «երկրորդ պիկ»։ Դրա հետ կապված Ռայանը կոչ է արել վիրուսի դեմ պայքարել ողջ ուժերով հիմա, ինչպես նաև դասեր քաղել առաջին ալիքից։ 

Football news:

Coach Of Brentford: We went from a mid-level team to the third team of the season. This is an incredible achievement
Burnley are not going to sell Tarkowski for less than 50 million pounds
Lester wants to rent Trincou at Barca with the obligation of ransom for 50 million pounds
Scott Parker: Fulham have a lot to progress. And I am happy about it
Manchester United are threatening to pull out of negotiations for Sancho if Borussia do not reduce the price from 120 million euros
Cesc about Casillas: You are a mirror to look into
Lone mascots are another symbol of the year