Armenia

Ալիև․ Բաքուն և Անկարան մտադիր են ավելացնել համատեղ զորավարժությունները

Ալիև․ Բաքուն և Անկարան մտադիր են ավելացնել համատեղ զորավարժությունները

PanARMENIAN.Net - Բաքուն և Անկարան մտադիր են ավելացնել համատեղ զորավարժությունների քանակը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։

«Ամեն տարի Ադրբեջանն ու Թուրքիան ավելի քան 10 համատեղ զորավարժություն են անցկացնում, դա սովորական երևույթ է․․․ Կարծում եմ, որ ապագայում այդ զորավարժությունների ինտենսիվությունը միայն կավելանա, դրա անհրաժեշտությունը կա»,- ասել է Ալիևը, գրում է Interfax.az-ը։

Նա նշել է նաև, որ ռազմական և ռազմատեխնիկական գործակցությունը երկու երկրի միջև հաջողությամբ զարգանում է։

«Թուրքիան ռազմարդյունաբերության հզոր ներուժ ունի։ Վստահ եմ, որ շուտով Թուրքիան ռազմատեխնիկական գործակցության ոլորտում թիվ 1 գործընկերը կդառնա Ադրբեջանի համար»,- նշել է նա։

Թուրք նախարարն իր հերթին ասել է, որ Թուրքիան միշտ կաջակցի Ադրբեջանին։

Աքարի գլխավորած պատվիրակությունը Բաքվում էր՝ հետևելու լայնածավալ զորավարժությունների առաջին փուլի ավարտին։ Թեև նախապես հայտարարվել էր, որ զորավարժություններն ավարտվելու են օգոստոսի 10-ին, սակայն, դրանք շարունակվել են մինչև օգոստոսի 13-ը։

Football news:

Barcelona's Interest in Isak Increased after Koeman's appointment. Larsson has a high opinion of the player (Mundo Seportivo)
Manuel Pellegrini: When you play against Real Madrid and var, it's too much
PSV and Porto are Interested in Barcelona midfielder PUC. He doesn't want to leave the club
Puyol about Barcelona: If we want to win the championship, we need to perform very well
Schalke sacked Wagner. The team has not won the Bundesliga since January
Iacini on 3:4 with Inter: Even a draw would be an unfair result, given how many chances Fiorentina created
Ramos Pro 3:2 with Betis: the Referee tried his best and didn't do anything intentionally