logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo
star Bookmark: Tag Tag Tag Tag Tag
Armenia

Ամերիկյան դոլարի անսպասելի բարձրացումը տագնապ է առաջացրել Լիբանանի հիվանդանոցներում, դեղորայքի սղություն կա

Արևելք  լրատվականն անդրադարձել է Լիբանաի հիվանդանոցներում ստեղծված վիճակին՝ նշելով, որ բժշկական սարքերի և դեղորայքի ներկրման հետ կապված խնդիրներ են առաջացել : Պատճառն, ըստ պարբերականի, ամերիկյան դոլարի անսպասելի բարձրացումն է :

«Լիբանանի ամբողջ տարածքին բժշկական սարքերու, ինչպէս նաեւ դեղորայքի սուր
տագնապ մը երեւելի դարձած է։Ինչպէս այլ առիթներով ալ գրած ենք, այս տիպի տագնապին հիմնական պատճառըամերիկեան տոլարի սակին անսպասելի բարձրացումն է, որ նոյնպէս պատճառ կը հանդիսանայ, դեղորայքի եւ բժշկական սարքեր ներածող ընկերութիւններուն  բախիլ բարդ կացութիւններու ու աւարտին ալ յայտնուիլ անդամալուծուած վիճակի մը մէջ։ Եւ այսպէս մինչ կառավարական մարմիններ կը դերանան մինչեւ հիմա առկայ պայմանաւորուածութիւնները լուծելու, անդին դեղորայք ներածողկազմակերպութիւններ նոյնպէս չեն կրնար կատարել իրենց վրայ եղած պարտաւորութիւնները։

Կը նշուի նաեւ, որ ներկայ պահու դրութեամբ տագնապահար դրութեան մէջ են
քաղցկեղէ տառապող հիւանդները, որոնց օգօգտագործած դեղերուն պակասը դարձած էերեւելի։

Կը նշուի նաեւ, որ կարգ մը հիւանդանոցներու մէջ բժշկական ծառայութիւնները կրնան
դադրեցուիլ, եթէ պատկան մարմինները ընդառաջ երթալով նեցուկ ցոյց չտան դեղ եւ
սարքեր ներածող ընկերութիւններուն»,-գրել է Արևելք լրատվականը։

Themes
ICO