Armenia

Արմեն Մինասյան. Արա Սաղաթելյանն Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմը հաղթած մարդ է

ԱԱԾ շենքի դիմաց  կալանավորված Արա Սաղաթելյանի աջակցության ակցիայի մասնակիցների հետ հանդիպման իջած ծառայության աշխատակիցները խնդրել են՝ մուտքի դիմաց շարված գրքերը փոխանցել ԱԱԾ ընդունարան։

Ակցիայի մասնակիցներից քաղաքագետ Արմեն Մինասյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ այդ իմաստով ակցիան հաջողվեց։

«Ինքներդ գիտեք, թե ով է Սաղաթելյան Արան։ Այստեղ հավաքվածներն Ադրբեջանի քարոզչության դեմ աշխատած թիմն է, ովքեր նրա գլխավորությամբ, մեծ գործունեություն են իրականացրել։ Անհամեստ չհնչի, բայց կարող եմ ասել, 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ, դրանից առաջ ու հետո Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմը հաղթած մարդու մասին է  խոսքը»,- ասաց Արմեն Մինասյանը, ով ադրբեջանական կեղծ քարոզչությունն ու սուտը բացահայտող ֆիլմերի համահեղինակ ու հեղինակ է։

Մինասյանն ընդգծեց, ակցիայի նպատակն է ցույց տալ, որ  Արա Սաղաթելյանը վերջին մարդն է, ում կարելի է մեղադրել պատերազմում բացասական ազդեցություն ունենալու մեջ։ Նա աբսուրդ է որակում այն, որ պատերազմում տարած պարտության համար մեղադրում են Սաղաթելյանին, կարծես նա էր ղեկավարում պատերազմը։

«Նրան վերագրում են ինչ-որ արարք, որը բացասական ազդեցություն է ունեցել վերջին պատերազմում։ Աբսուրդը հասել է նրան, որ պատերազմի արդյունքները վերլուծելիս, իշխանությունը որոշել է, որ պարտության մեղավորը Սաղաթելյան Արան է։ Կարծես նա էր հրաման տալիս, որ զինվորներին բեռնատարներով տեղափոխեն ու ճակատ չհասցրած բայրաքթարների տակ կոտորեն։ Սա է մեր վիճակը։ Այսօր կալանավորված է մի անձնավորություն, ով իր էությամբ, ամբողջ կենսագրությամբ չէր կարող մեղադրվել այն բանի համար, որի համար մեղադրվում է»,- ասաց նա։

Արմեն Մինասյանը, ով Սաղաթելյանի ղեկավարման օրոք եղել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրենը, նկատեց, այդ տարիներին ստեղծվել է վերլուծական մեծ բազա, հրապարակվել են արժեքավոր գրքեր, ստեղծվել են ֆիլմեր, կայքեր, որոնք բացահայտում էին ադրբեանական քարոզչության սուտն ու կեղծիքը։ ՊՈԱԿ-ի հավաքած, հրապարակած նյութերն օգտագործվել են ԱԳ նախարարության կողմից։

«Դրանք օգտագործել են նաև այս իշխանությունները։ Բայց արդյունքը սա է»,- նշեց նա։

Football news:

Cavani has returned to training and is likely to play against Crystal Palace
Fabio Capello, Juventus played Rugby against the Port. Only Ronaldo and Chiesa can make a difference in this squad
Neymar: I posted how I was recovering from my injury, and I didn't get any messages saying, Wow, what a professional. No
Ole Gunnar Solscher: The work of the judges is very difficult and without additional pressure. We have to make their decisions
Joan Laporta: I'm sure Messi won't stay at Barca if I don't win the election. He gives the club 30% of revenue
Trent had idolized Gerrard since he was a kid, and he was in a fairy tale: he got Steven's care and the captain's armband. The story of a great relationship
Hazard's recovery from the injury is delayed. He probably won't play against Atletico on March 7