Armenia

Արսեն Թորոսյան․ Հակահամաճարակային միջոցառումները միակ գործիքն են, որ թույլ են տալիս իրավիճակը պահել կայուն և բարելավել 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց, թե պետք է հիշել՝ ի՞նչ էին անում ամիսներ առաջ, երբ գրանցվում էին կորոնավիրուսով հիվանդության 200-ից բարձր նոր դեպքեր։

«Մենք փորձում էինք խստացնել հակահամաճարակային կանոնները ինքնին և դրանց կիրառումը։ Հետևաբար՝ եթե մենք հիմա մեզ հարց տանք՝ մենք ի՞նչ պետք է անենք ունենալով 288 դեպք արձանագրված մեկ օրվա ընթացքում, մեր պատասխանը պետք է լինի նույնը, հարգելի՛ հայրենակիցներ։ Այսինքն՝ մենք կրկին պետք է ուժեղացնենք կանոնների պահպանումը և ոչ թե հակառակը։ Որովհետև 288-ը, իհարկե՛, ցածր է 700-ից կամ 770-ից, երբ որ մենք ունենում ենք, բայց նա միավոր բնակչության թվի վրա 100 000 բնակչության թվի վրա որպես ցուցանիշ, 1 միլիոն բնակչի վրա որպես ցուցանիշ մնում է դեռ շատ բարձր, շատ բարձր աշխարհի շատ երկրներից, որոնք այս պահի դրությամբ ավելի լավ վիճակում են, քան Հայաստանը, չնայած՝ ժամանակին եղել են շատ վատ վիճակներում»,- ասաց նա։

Արսեն Թորոսյանը նկատեց նաև, որ բոլորի ջանքերը տալիս են իրենց արդյունքը, և առկա է կայունացող և դեպի լավը գնացող իրավիճակ․ «Երբ մենք հետ հայացք ենք նետում այն պահից, երբ որ մենք սկսեցինք ունենալ իջեցող թվեր, տպավորությունը և հաշվարկները ցույց են տալիս, որ մենք շաբաթական կտրվածքով ունենում ենք մոտավորապես 50-100 նվազ դեպք՝ 1 օրվա հաշվարկով, քան նախորդ շաբաթ։ Եվ այդ իրավիճակը, եթե մենք կարողանանք պահպանել, մենք այո՛, իրական շանս ունեն, եթե ոչ զրոյացնելու կորոնավիրուսային հիվանդության արձանագրվող նոր դեպքերը, ապա այնքան իջեցնելու, որ համարենք, որ այն այդ պահին առնվազն մեր համար հանրային առողջապահական խնդիր չէ։ Իհարկե՛, մենք պետք է շարունակենք նման քաղաքացիներին հայտնաբերել, բուժել նրանց, ինչպես հիմա ենք անում, բայց առնվազն հանրային առողջապահական իմաստով այն այլևս հիմնախնդիր չի համարվի»։

Նախարարը ընդգծեց, որ ամենավատ օրերին մոտավորապես 650 քաղաքացիներ գտնվում էին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում, այդ թիվը այս օրերին տատանվում է 350-ի շրջանակներում։ Այս պահին 300 քաղաքացի ծանր վիճակում է գտնվում, 68 քաղաքացի՝ ծայրահեղ ծանր, թոքերի օդափոխման սարքեր են միացված 24 քաղաքացու․ «Մենք կունենանք և արդեն արձանագրում ենք իջնող մահացություն, ինչը մեր այս բոլոր միջոցառումների հիմնական նպատակն է։ Եվ մենք միշտ շեշտում էինք, որ ցանկացած արձանագրված 100 նոր դեպք, անկախ բոլոր հանգամաքներից, անկախ նրանից, թե մենք ինչքան լավ կբուժենք մեր այդ քաղաքացիներին, ինչքան շուտ կհայտնաբերենք, նշանակելու է մոտ երկու մահ։ Եվ հետևաբար՝ ցածր թվերը նշանակելու են շատ փոքր թվով մահեր, ինչը մենք կրկին արձանագրում ենք, և հույս ունենք, որ այդ թիվը ինչ-որ մի օր հավասարվելու է 0-ի»։

Արսեն Թորոսյանը հավելեց նաև, որ ծավալված մահճակալների ֆոնդը շարունակվում է հետ ծավալվել․ «Մենք արդեն ունենք, այս պահի դրությամբ 15 բժշկական կենտրոն, որոնք զբաղվում են կորոնավիրուսային հիվանդությամբ՝ նախկին 20-ի փոխարեն։ Եվ ևս 2-ը պլանավորվում է մոտ օրերս կրկին վերադարձնել իրենց հիմնական աշխատանքին։ Եվ այս միջոցառումները՝ ծավալման և հետ ծավալման իրականացվելու են համահունչ մեր թվերին, և մեր հիմնական նպատակն այն է, որ ի վերջո ինչ-որ մի օր չունենանք որևէ հիվանդանոց, որ զբաղվում է կորոնավիրուսային հիվանդությամբ կամ դա լինի մի փոքր բաժանմունք որևէ մի հիվանդանոցում։ Իսկ դրան հասնելու նպատակը պարզ է, մենք բազմիցս նշել ենք, ինչքան էլ, որ մեր ընդդիմախոսները միտումնավոր կամ առանց միտումի նշեն, որ հակահամաճարակային միջոցառումները անիմաստ են, դրանք այն միակ գործիքն են, որ մեզ թույլ են տալիս իրավիճակը պահել կայուն և բարելավել, և մենք այլընտրանք չունենք դրանք շարունակելու, ինչքան էլ դրանք մեզ կարող է որոշակի անձնական տհաճություն պատճառել։ Բայց հանրային իմաստով դրանք անփոխարինելի են փրկելու տասնյակ, ինչու ոչ հարյուրավոր կյանքեր»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Football news:

Barcelona announced Suarez's move to Atletico
Barcelona will receive 2 million euros for the transfer of Suarez in the seasons when Atletico reaches the 1/4 finals of the Champions League
Chelsea's newcomers came off in the League Cup: Havertz scored a hat-trick (the first of his career), Chilwell an assist, Silva played an hour
Manchester United will lose 139.39 million pounds if the Premier League season is held without spectators - the most in the League
Ruediger - Barcelona's priority transfer target
Arsenal have won 6 matches in a row
Inter midfielder vesino is In talks with Napoli. He was offered to Zenit