Armenia

Արշավիր Ղարամյան. Արսեն Թորոսյանը Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ է ստեղծում

Արցախի անվտանգության խորհրդի նախկին  քարտուղար Արշավիր Ղարամյանի կարծիքով, Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հայտարարություններով Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ է ստեղծում:

«Հատկապես հարևան Վրաստանի առողջապահական համակարգի վերաբերյալ նրա հնչեցրած հայտարարությունները, որը այդ երկրի պաշտոնյաներին ստիպել են կոշտ հակադարձել, կարող է հայ-վրացական հարաբերությունների վատթարացման պատճառ դառնալ:

2 փակ սահմանի պայմաններում, Վրաստանին ուղղված այս հայտարարությունները բազմաթիվ հարցեր են առաջացնում: Կարծում եմ՝ ՀՀ ԱԳՆ-ից Թորոսյանի հետ անհրաժեշտ զրույց ունեցած կլինեն, սակայն Վրաստանի հետ ունեցած հարաբերությունների բազմաթիվ առանձնահատկություններ հաշվի առնելով, կարծում եմ, որ թեման զուտ զրույցով կամ դիտողությամբ չպետք է սահմանափակել:

Կարծում եմ, որ այս պայմաններում ՀՀ ԱԱԾ-ն ևս անելիք ունի: ՀՀ պաշտոնյան հնչեցրել է հայտարարություններ, որոնք կարող են նոր խնդիրներ առաջացնել առանց այդ էլ լարված տարածաշրջանում, լրջորեն վնասել մեր համար առանցքային նշանակություն ունեցող երկրի հետ հարաբերությունները՝ իր հետ բերելով նոր սպառնալիքներ (այս մասով դեռևս փակագծերը չեմ բացի)»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Football news:

Scott Makemine: Looking cuts with Zidane, Vieira, Keane. Amazing box-to-box
Jessie Lingard: Last season, I didn't force myself or set goals. It's like a new start
Fjortoft about Werner: Timo is the best talent in Europe. If Liverpool want him, he will be there
The Union was suspended from matches the forward Poltera. The player did not want to take a pay cut
Ex-Guardiola assistant: Messi will be able to play in midfield like Xavi in a few years
Kante resumed individual training at the Chelsea base
Benjamin Mendy: Me and de Bruyne will compete for assists when I get back to my best form