Խորվաթիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա) նոյեմբերի 29-ին իր հավատարմագրերը հանձնեց Խորվաթիայի Հանրապետության նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին (Kolinda Grabar-Kitarović)։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Նախագահ Գրաբար-Կիտարովիչը հաջողություն մաղթեց նորանշանակ դեսպանին՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը և տարբեր բնագավառներում հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ի բարօրություն երկու բարեկամ երկրների և ժողովուրդների։
Երախտագիտություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Հովակիմյանը վերահաստատեց իր հանձնառությունն՝ ակտիվ գործունեությամբ և համատեղ ջանքերով նպաստելու երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու հետագա խորացմանը։