Armenia

Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը վերազինվել և հանձնվել է շահագործման

Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում շահագործման է հանձնվել լիովին վերազինված և հիմնանորոգված շտապօգնության ընդունարանի և էմերջենսի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը։ Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից։ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հունիսի 18-ին խորհրդականի և մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պատասխանատուների հետ աշխատանքային այցով եղել է Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում։

«Այնտեղ նա մասնակցել է շտապօգնության ընդունարանի և էմերջենսի անհետաձգելի բուժօգնության նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած ու հիմնանորոգված բաժանմունքի բացման արարողությանը։ Պետրոսյանը հանդիպում և քննարկում է ունեցել բուժանձնակազմի հետ, ինչպես նաև բուժկենտրոնի ղեկավարի պաշտոնակատարի հետ քննարկել է բժշկական կենտրոնում իր աշխատակազմի կողմից մշակված խորքային փոփոխությունների ռազմավարական ծրագրի ընթացքն ու հետագա քայլերը»,- հայտնում են մարզպետարանից:

«Կոտայքի մարզի Նաիրի տարածաշրջանը Covid19-ի դեմ պայքարի առումով բավականին լավ վիճակում է գտնվում, այստեղ մենք չենք ունեցել համավարակի խոշոր օջախային բռնկումներ: Դա մեր բուժաշխատողների գրագետ, նվիրված ու միասնական աշխատանքի արդյունքն է, ինչի համար իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում բժիշկներին»,- ասել է Ռոմանոս Պետրոսյանը:

Մարզերում և մայրաքաղաքում առողջապահական ծառայությունների որակի համահարթեցմանն ուղղված ծրագրերի շրջանակում մյուս կարևոր և առավել մասշտաբային քայլը լինելու է բուժկենտրոնի ծննդօգնության բաժանմունքի հիմնանորոգումը, որի շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է: Մարզպետը ևս մեկ անգամ փաստել է, որ կայուն զարգացման ռազմավարական ծրագրերի անխափան ընթացքը քաղաքական և հումանիտար առաջնահերթություն է և  բուժկենտրոնի տեխնիկական վերազինման ծրագրերը պետք է քայլ առ քայլ կյանքի կոչվեն։ Մարզպետը նաև տեղեկացրել է, որ այս պահին Առողջապահության նախարարության հետ նոր բուժկենտրոնի կառուցման համար տարածքի փնտրտուքների մեջ են:

«Ունենալու ենք արդի սարքավորումներով բժշկական կենտրոն, որն առաջատար է դառնալու տարածաշրջանում: Ընթացքի մեջ են նախագծանախահաշվային աշխատանքները: Բոլոր ընթացակարգերի ավարտից հետո, բուն շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2021 թ. վերջին»,- նշել է Կոտայքի մարզպետը և հավելել, որ համավարակը բավականին շեղել է տնտեսական զարգացման արագ ընթացքից, բայց դա չի կարող խոչընդոտել Կոտայքի մարզի զարգացմանն ու կոտայքցու կյանքի որակի բարձրացմանն ուղղված ծրագրերին:

Այս տարի Կոտայքի մարզից Կառավարությանն է ներկայացվել 105 սուբվենցիոն ծրագիր, որի 30%-ն արդեն հաստատվել է: Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Football news:

Vardy scored his 100th Premier League goal for Leicester
Rashford, Greenwood and martial have scored 55 goals for the season and surpassed mane, Salah and Firmino (51 goals)
Martial scored 20 goals in a season for the first time in his career
Rashford is the first English Manchester United player in 8 years with 20+ goals in one season
Manchester United have scored 17 penalties in all competitions this season, 12 in the Premier League
Zinedine Zidane: real have not won anything yet. There is no euphoria
Pogba cut a fist on his head, a symbol of the Black Lives Matter movement