Armenia

Էրդողանի փեսային ու ընտանիքին սոցցանցում վիրավորելու համար 11 մարդ է ձերբակալվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա, գանձապետարանի ու ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի ու նրա ընտանիքի վերաբերյալ սոցցանցերում վիրավորական մեկնաբանություններ գրելու համար 11 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Որոշ դեպքերում հայհոյանքներ պարունակող վիրավորանքները գրվել էին հունիսի 30-ին «Twitter»ում Ալբայրաքի գրառման մեկնաբանությունների բաժնում։ Այդ գրառմամբ Ալբայրաքը տեղեկացրել էր իր 4-րդ երեխայի լույս աշխարհ գալու մասին։

Հաղորդվում է, որ հետաքննության շրջանակներում պարզվել է վիրավորանքներ գրած 19 օգտատերերի ինքնությունը, որոնցից 11-ին հաջողվել է ձերբակալել։

Տեղի ունեցածը դատապարտել են Թուրքիայի ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչները։

Կատարվածին հատուկ տեսաուղերձով անդրադարձել է նաև Էրդողանը՝ տեղեկացրելով. «Նման դեպքերը կանխելու համար Թուրքիայում սոցցանցերի գործունեությունը համակարգող իրավական նորմեր կմշակվեն»։
 

Football news:

Real Madrid wants to buy 18-year-old sporting defender nuna Mendes. Compensation – 45 million euros
Real Madrid midfielder Oscar Rodriguez may move to Villarreal
Ronaldo spoke of wanting to move to PSG after the Juventus-Loko match in the Champions League (France Football)
Matteus on Hennessy's words about Borussia: Bayern want to win the Champions League every year, but it's normal for them to take the Cup every two years
Safonov is the best player of Krasnodar in the 2019/20 season
Depay before Juve: If Lyon makes it to 1/4, it will be a serious bid
Adebayor on the city-real match: Madrid would be the favorite with Ronaldo in the line-up. This is a goalscoring machine