Armenia

Հարց քաղաքացիներից՝ ո՞ր դեպքերում է դուրս գրված հարկային հաշվի փոխարեն դուրս գրվում ճշգրտող հարկային հաշիվ

ՀԱՐՑ. Ո՞ր դեպքերում է դուրս գրված հարկային հաշվի փոխարեն դուրս գրվում ճշգրտող հարկային հաշիվ:

Նելլի Մովսիսյան (49 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Մովսիսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որՀայաստանի Հանրապետության կառավարության՝ 11.11.2010 թվականի թիվ 1504-Ն որոշման համաձայն՝ դուրս գրված հարկային հաշիվների փոխարեն մատակարարի կողմից ճշգրտող հարկային հաշիվը դուրս է գրվում, եթե գնորդը (ծառայություն ստացողը) հրաժարվել է ընդունել առաքված ապրանքները կամ մատուցված ծառայությունների արդյունքները (կամ դրանց մի մասը), կամ մատակարարը (ծառայություն մատուցողը) հրաժարվել է հանձնել առաքված ապրանքները կամ մատուցված ծառայությունների արդյունքները (կամ դրանց մի մասը), եթե գործարքի առարկան պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանք է, եւ, համաձայն գործարքի կողմերիմիջեւ կնքված գրավոր պայմանագրի, գնորդի կողմից այդ ապրանքները չիրացնելու հետեւանքով դրանք վերադարձվում են մատակարարին գործարքի պայմանների՝օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով փոփոխվելու դեպքերում, երբ պայմանների փոփոխման արդյունքում մատակարարված ապրանքների քանակը կամ մատուցված ծառայությունների ծավալները նվազում են:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈւՐԴ». Նշենք, որդուրս գրված հարկային հաշիվների փոխարեն մատակարարի կողմից ճշգրտող հարկային հաշիվը դուրս է գրվում ապրանքների վերադարձման կամ մատուցված ծառայությունների արդյունքների չընդունման (չհանձնման) օրը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: