Հնամաշ իրերի շուկայի առևտրականները դուրս են եկել բողոքի ցույցի․ քաղաքապետարանը ցանկանում է, որ նրանք աշխատելու այլ վայր տեղափոխվեն։ «Ուզում են մեզ տեղափոխել ուրիշ տեղ, ասում են՝ անօրինական է։

Եթե անօրինական լիներ, 20 տարի էստեղ չէինք կարող կանգնել, թուղթ ունենք՝ նախկին քաղաքապետի կողմից գրված, պեչատած։ Հիմա թաղապետարանը որոշել է, որ տարածքն ազատենք, ասում են՝ կամ Հրազդան գնացեք, կամ՝ ՏԷՑ-ի կրուգ։ Չոլերում չենք կարա փող աշխատենք։ Կոպեկներ ենք աշխատում ու տեղի համար փող չենք տալիս, Հրազդանում պիտի տանք, ո՞նց տանք․․․ Թողեք առևտուր անենք, գոնե մինչև կորոնավիրուսը վերջանա»,- ասում են հավաքվածները։