Armenia

Հայկ Ալումյան. Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում

«Գլխավոր դատախազությունը, Հատուկ քննչական ծառայությունը, Ազգային անվտանգության ծառայությունը լծված են մի գործի՝ հավաքել ապացույցներ ու հիմքեր, որպեսզի պարոն Քոչարյանի գտնվի կալանքի տակ, որպեսզի նրա մեղադրանքը հիմնավորվի»,-նման պնդում արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ ընթացող հանդիպման ժամանակ։

Փաստաբանի խոսքով, իրավական դաշտում այդ մարմինները վաղուց տանուլ են տվել։

«Վաղուց արդեն բոլորի համար պարզ է, որ նրանց մոտ չստեցվեց հիմնավորել թե մեղադրանքը, թե առավել ևս պարոն Քոչարյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը։ Դա է պատճառը, որ նրանք ավելի ու ավելի հաճախ սկսել են դիմել անթույլատրելի մեթոդների, ավելի ու ավելի հաճախ ստիպված են լինում գործարկել ուժային մեթոդներ, որի հնարավորությունն իրենք ունեն»,-ասաց փաստաբանը։

Ալումյանի խոսքերով, տանուլ տալով իրավական դաշտում այդ մարմինները՝ Հայաստանի վարչապետի հետ միասին ստիպված են եղել աննախադեպ ակցիա ձեռնարկել, փակել դատարանների դռները՝ ահաբեկելով դատավորներին։

«Մինչ այդ ստիպված էին դատավորի վրա առանձին ճնշումներ գործադրել, ինչպես դուք տեսաք, անցյալ տարվա հուլիսին ԱԱԾ տնօրենը ստիպված էր դատավորի հետ բացատրական աշխատանքներ տանել, որպեսզի այդ դատավորը կալանավորեր պարոն Քոչարյանին։ Ի՞նչ եք կարծում, եթե Քոչարյանին կալանավորելու հիմքերը լինեին, ԱԱԾ տնօրենը ինչո՞ւ պետք է երկար բացատրական աշխատանք տաներ էդ դատավորի հետ։ Ո՞նց եք կարծում, եթե պարոն Քոչարյանի գործը հիմնավորված լիներ, ինչպես ասեց հենց մեր վարչապետը, արդյո՞ք դատավորները ժամանակ առ ժամանակ մեսիջներ էին ուղարկելու իրեն, որ էս գործը ջուր է։ Իհարկե, ոչ»,-կարծիք հայտնեց Ալումյանը։

Փաստաբանը  հաշվեհարդար որակեց ընդհանուր իրավասության դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ տեղի ունեցածը, ապա հարց հնչեցրե՞ց, արդյոք այդպիսով մեսիջ չեն հղում բոլոր այն դատավորներին, որոնք Ռոբերտ Քոչարյանի գործը քննելու կլինեն։ Ասաց՝  կասկած չունի, որ Դավիթ Գրիգորյանի հետ տեղի ունեցածը կապված է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ։

«Կրկնեմ՝ Գլխավոր Դատախազությունը, ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն վաղուց արդեն այս գործը տանուլ են տվել իրավական դաշտում, դա է պատճառը, որ յուրաքանչյուրը փորձում է իր ձեռքին եղած լծակներն օգտագործելով, դատական համակարգի նկատմամբ ճնշումներ գործադրելով հասնել այն բանին, որ պարոն Քոչարյանը շարունակի պահվել կալանքի տակ»,-ասաց Ալումյանը։

Football news:

Guardiola lost 3 away games in a row in the League for the first time in his career
About Lautaro Marotta: He has not shown the slightest desire to leave
Conte on 1:2 with Bologna: Inter's Level is much lower than expected
Jurgen Klopp: Liverpool need three points, not a record. You can't break a record if you think about it all the time
Klopp on 2-0 with Aston Villa: Liverpool are successful because they win difficult matches
Mane on 2-0 with Aston Villa: Liverpool deserved 3 points, but you can't expect 4-5 goals against a good opponent
Salah scored 100 (73+27) points in 116 games in the Premier League. Only Shearer reached this mark faster