Armenia

Հնամաշ իրերի շուկայի առեւտրական. «Մեզ տանում են նենց չոլեր, որ էս ժողովուրդը չի կարա մի կոպեկ աշխատի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Երեւանի  քաղաքապետարանը մեկ ամիս ժամանակ է տվել հնամաշ իրերի շուկայի առեւտրականներին տարածքն ազատելու եւ այլ վայր տեղափոխվելու համար: Նրանց առաջարկվել են երկու տարբեր տարածքներ, որոնք առեւտրականների սրտով չեն: Առեւտրականները հույս ունեն, որ հանդիպելով քաղաքապետի հետ եւ նրան ներկայացնելով իրավիճակը՝ հնարավոր է փոխզիջումային տարբերակ գտնվի:

«Մինչեւ էս վիրուսը վերջանա, թողեք գոնե աշխատենք, ապրելու ձեւ ունենանք, չենք ասում հիմնական տվեք մեզ, կարող ա հետո ավելի հետաքրքիր տեղ լինի, ձեզ դիմենք, դուք էլ միջնորդեք»,-հորդորում էր առեւտրականներից մեկը:

Ոստիկաններից մեկն ասաց, որ ոչ սահմանված վայրում անօրինական առեւտուր է իրականացվում, ինչին մի առեւտրական հակադարձեց. «Մենք թույլտվությամբ ենք կանգնած, ինքնագլուխ չենք եկել ստեղ կանգնել,  քաղաքապետի գրավոր թույլտվություն ունենք, որ ստեղ կագնելու ենք, գրած, ստորագրած, պեչատած, անօրինական բառը մի ասա»:

Մեկ ուրիշն էլ հավելեց. «Անօրինական քսան տարի ստեղ չէինք կարա կանգնեինք, քսան տարի անօրինական ո՞վ է թողնում: Թող իրենց նեղություն տան, գնան քաղաքապետարանի արխիվում նայեն, որ թույլտվության թուղթ կա»:

«Թաղապետարանը որոշել է, որ պետք է տարածքն ազատենք, մեզ տանում են նենց չոլեր, որ էս ժողովուրդը չի կարա մի կոպեկ աշխատի: Մեկ Հրազդան են առաջարկում, մեկ ՏԷՑ-ի կռուգ, երեք-չորս ամիս էս ժողովուրդը չի կարա փող աշխատի, երեք -չորս ամիս հետո էլ՝ ով մեռած, ով սաղ: Ով ա իմանում, ինչ ա լինելու»,-դժգոհում էր մի ուրիշը:

«Էս խառը մոմենտին ասում են հելեք գնացեք… Ստեղ կոպեկներ ենք աշխատում, տեղի համար վարձ չենք տալիս, հիմա Հրազդանում տեղի համար ոնց վարձ տամ, քառակուսի մետրն էլ երեք հարյուր դրամ, տասնհինգ աստիճան երկաթները պիտի վերեւ բարձրացնենք, մի տասնհինգ էլ իջացնենք ներքեւ՝ պահեստային մաս…

Մեր պահանջն էն ա, որ տասը-տասնհինգ տարի ոչ մեկին չենք խանգարել, հիմա թաղապետարանը սա կազմակերպել ա Հրազդանի ղեկավարության հետ, որպեսզի էստեղից հանեն, ուղարկեն էնտեղ, որ էնտեղ փող աշխատեն իրանք… Կամ  իրենց նպատակը դա ա, կամ էլ սա տեռոր  ա պետության դեմ, որ հելնենք ղեկավարի դեմ բողոքենք: Տասնիհնգ տարի Տարոն Մարգարյանը մեզ տվել ա տերիտորիան, որ ոչ մեկն իրավունք չունի ձեզ խանգարի, մեքենաների համար տեղ հատկացրեց, Բախշյանի հետ եկանք էստեղ, տարածքը մեզ տվեցին, հիմա ինչ եք մեզանից ուզում»,- նեղսրտել էր հնամաշ իրերի շուկայի մեկ այլ առեւտրական:

Ոստիկաններն անընդհատ պահանջում էին, որ մարդիկ սոցիալական հեռավորություն պահպանեն, առեւտրականն էլ պնդում էին, որ իրենք հացի խնդիր են լուծում՝ չնչին գումար վաստակելով, ու եթե պետությունը ձեռք չի մեկնում իրենց, լավ կլինի՝ նաեւ չխոչընդոտի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Football news:

Barcelona refused to sell for 60 million euros Trinca u, bought from Braga for 31 million. The club count on him
Chelsea will compete with Everton for Regilon. Real Madrid is ready to sell him
Espanyol asked La Liga to cancel the flight. The Catalans have been in the relegation zone since the fifth round
Inter have not yet decided on Conte's future. Everything will be decided after the Europa League
Haji resigned as Viitorul's coach
Karim Benzema: Ronaldo's Game made me love football
Sanchez will break his contract with Manchester United and leave for Inter for free. It will receive 7 million euros a year