Armenia

ՀՅԴ Բյուրոն կոչ է անում այս պահին ամուր կանգնելու լիբանանահայության կողքին

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը տարածել է Բյուրոյի կոչը, որտեղ ասված է.

«Հայ Յեղափոխական Դաշնակցության  ամբողջ  ընտանիքի անունից, ի հայրենիք և ի սփյուռս աշխարհի, մեր անվերապահ զորակցությունն ենք  հայտնում Լիբանանի եղբայրական  ժողովրդին և  լիբանանահայությանը, Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ահավոր պայթյունի  հետևանքով արձանագրված մարդկային, բարոյական և նյութական անգնահատելի կորստի և վնասների համար:
Մեր խորազգաց ցավակցությունն ենք  հայտնում անմեղ զոհերի ընտանիքներին, շուտափույթ ապաքինում ենք  մաղթում վիրավորներին, կամք ու կորով` լիբանանահայ մեր քույրերին և եղբայրներին, դժվարին այս պայմանները  հաղթահարելու համար:

Մեկ անգամ ևս հաստատում ենք, որ Լիբանանի մեր համայնքը եղել է, է՛ ու կմնա  հայ ժողովրդի կարևոր մեկ օղակը, որը  մի՛շտ ու անվերապահորեն իր առավելագույնն է նվիրաբերել  մեր ժողովրդի հավաքական բագինին, և մղձավանջային պայմանների բերումով այսօր ի՛նքն է գտնվում աննախընթաց լրջագույն մարտահրավերների դիմաց: Վերջին մեկ տարվա ընթացքում երկրում տիրող քաղաքական անկայունությունը, ընկերային-տնտեսական-ֆինանսական ճգնաժամը, թագավարակը եւ այս բոլորին զուգահեռ  սարսափելի պայթյունը իրավամբ դարձել են անտանելի ու անհասկանալի` մարդկային բանականության համար։

ՀՅԴ Բյուրոն, ահասարսուռ պայթյունի առաջին իսկ վայրկյանից, մնայուն կապի մեջ է Լիբանանի Կենտրոնական կոմիտեի հետ և մոտիկից հետևում է դեպքերի զարգացմանը: Հարվածը և ստացած մարդկային, բարոյական ու նյութական վնասը աննախադեպ է:

Վստահ ենք, որ Հայաստանի և Արցախի մեր պետությունները պիտի գործնականորեն  օժանդակություն  ցուցաբերեն  լիբանանահայ համայնքին:

Կոչ ենք ուղղում հայրենի և աշխարհասփյուռ մեր ժողովրդին ճգնաժամի այս պահին ամուր կանգնելու լիբանանահայության կողքին:

Հայ Յեղափոխական Դաշնակցության բոլոր Մարմինները, երիտասարդական/ուսանողական միավորները, ինչպես նաև մեր ուղեկից միությունները` ՀՕՄ, Համազգային, ՀՄԸՄ, Հայ Դատի գրասենյակները եւ հանձնախմբերը՝  իրենց ամբողջ ներուժը արդեն իսկ զորաշարժի են ենթարկել ի խնդիր Լիբանանանի հայության օժանդակության:

Սիրելի՛ հայրենակիցներ, պահը լուրջ է: Խիստ անհրաժեշտ է, որ ազգովին, համահայկական ներուժով դիմագրավենք այս արհավիրքը և մեկ անգամ ևս  ապացուցենք մեկ ու միասնական ազգ լինելու մեր հավատամքը»։

Football news:

Maccabi entered the Champions League without 11 players due to covid. UEFA allows you to play if there are 13 players from the application
Ole Gunnar Solskjaer: De Gea saved us for years, Henderson did the same today. Lingard played well
The semed said goodbye to Barcelona: Thank you for the opportunity to realize the dream. Eternally grateful
Juve have leased Morata from Atletico for 10 million euros with the right to buy out for 45 million
Barcelona and Atletico have agreed a move for Suarez (Fabrizio Romano)
At the 1950 world Cup, Amateurs from the United States beat England. The coach of the Americans compared their players to sheep, and the author of the winning goal went missing
Dan Henderson made his debut for Manchester United at the age of 23. He made 141 appearances on loan