Armenia

Կարմիր գծերը փաստացի կվերանան Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում.Սիսակ Գաբրիելյան

«Համագործակցելով ավագանու հետ, մենք եկել ենք այն եզրահանգման, որ կարմիր գծերը փաստացի կվերանան Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում, կգործեն միայն կենտրոն վարչական շրջաններում և Արաբկիրի որոշ շրջաններում»,-Խորհրդարանում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով իր համահեղինակած «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» և  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը:

Ըստ պատգամավորի, փոփոխություններով նախատեսված է, որ վարորդները կտուգանվեն բացառապես միայն տեսանյութի առկայության դեպքում, որպեսզի հնարավոր լինի փաստել խախտումը: Նախկինում այն արվում էր լուսանկարների միջոցով, որի արդյունքում բազմաթիվ դատական գործեր էին հարուցվում:

«Բոլոր կայանատեղերում լինելու են տեսախցիկները և վարորդը խախտում կատարելու դեպքում ստանալու է առնվազն 15 րոպե տևողությամբ այդ տեսանյութը»,- նշեց պատգամավորը և հավելեց, որ բոլոր վճարովի ավտոկայանատեղիները հագեցված են լինելու տեսախցիկներով:

Սիսակ Գաբրիելյանը փաստեց, որ  վճարովի կայանատեղերի համար սակագների փոփոխություն չի նախատեսվում: Առաջարկվող նախագծով բարձրանում է վճարովի ավտոկայանատեղերի համար սահմանվող տարեկան բաժանորդագրման այն գումարները, որոնք նախատեսված է կենտրոնական շրջաններում հյուրանոցների և այլ օբյեկտների դիմացի կայանատեղերի դրույքաչափերին:

Պատգամավորը հայտնեց, որ այդ գումարները սահմանվելու են ըստ գոտիների: Ներկայում մեկ տարվա համար մեքենայի մեկ կայանատեղիի դիմաց, օրինակ, հյուրանոցների համար սահմանված տարեկան 100 հազար դրամի փոխարեն /օրական 260 դրամ/,  ըստ քաղաքի գոտիականության, կարող է սահմանվել մինչև 300 հազար դրամ:

Football news:

Balotelli can move to Boca juniors
Rummenigge on Havertz: Bayern will not pull his transfer this year
Bayer sports Director Feller on Havertz: We agreed that if possible, he could leave this summer
Roma midfielder under has agreed a 5-year contract with Napoli for 3.5 million euros a year
Baros will end his career at the end of the season
Pogba and Brunu were injured when they collided in training. The Bournemouth game is in question (Daily Mail)
Ex-President of Barca Gaspar: Messi has a few more years to be the best player in the world