Երեկ խուզարկել են Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանի տունը: Շիրակի մարզից վարկանիշային ընտրակարգով ընտրված պատգամավորը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե խուզարկության ժամանակ ինքը Երևանում է եղել:

«Եկել են երեկ, տան անդամներին ցույց են տվել դատարանի որոշումը եւ խուզարկել են», – նշեց պատգամավորը՝ հավելելով, թե պատճառաբանվել է այս քայլը ցուցակների ուսումնասիրմամբ:

Նա նաև հայտնեց, թե խուզարկության արդյունքում տարել են երկու հեռախոս և նրա անձնական I-pad-ը:

Հիշեցնենք, որ այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննարկումը:

Նաիրա Հովհաննիսյան