Armenia

Մաղրիբի և Չեչնիայի ներգաղթյալները համաձայնության են եկել բախումներից հետո

Մաղրիբից և Չեչնիայից ներգաղթյալները համաձայնության են եկել՝ Ֆրանսիայի արևելքում գտնվող Դիժոն քաղաքում մի քանի օր տևած բախումներից ու անկարգություններից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հաղորդում է Marianne-ն։

Համայնքի ներկայացուցիչները բանակցություններ են վարել հունիսի 17-ի երեկոյան Քեթինջի համայնքի մզկիթի բակում, որը Դիժոնից մոտ 8 կմ հեռավորության վրա է: Հանդիպմանը մասնակցել են նաև այդ մզկիթի իմամը և Չեչեն իմամը Դոլից, որը շեշտել է, որ հակամարտությունը ոչ մի կապ չունի թմրանյութերի և տարածքի վերաբաշխման հետ:

Ըստ նախնական տվյալների` տեղի բնակիչների` հիմնականում Հյուսիսային Աֆրիկայից և Չեչնիայից ներգաղթյալների խմբերի միջև բախումներ սկսվել են, երբ տեղի թմրանյութեր վաճառողները Գրեսիլի շրջանում ծեծի են ենթարկել 16-ամյա չեչեն տղայի: Հունիսի 13-ի գիշերը մոտ հարյուր մարդ` զինված երկաթյա ձողերով և դանակներով, ջարդուփշուր են արել տեղի նարգիլե-բարը: Դրանից անմիջապես հետո խմբերը բախվել են իրար` արդյունքում ոչնչացնելով տեսանկարահանող տեսախցիկները, այրել մեքենաներ ու աղբարկղեր:

Ըստ ոստիկանական տվյալների` անկարգությունների արդյունքում տուժել է ավելի քան 10 մարդ:

Football news:

Henri knelt for more than 8 minutes in the first match in charge of Montreal, honoring the memory of George Floyd
Kalu moved from Herta to Botafogo
Goalie of the banner of Labor, who was hit by lightning: everything is good at the moment. Back soon
Ole Gunnar Solskjaer: I Think it was a penalty against Aston Villa
Philadelphia played in t-shirts with the names of black people who died at the hands of the police
Kompany tries everything at Anderlecht: he coached without a license (terrible), played 15 matches and invested 3 million euros in the club
Aston Villa coach on Manchester United penalty: A shameful decision