logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo
star Bookmark: Tag Tag Tag Tag Tag
Armenia

Մարինե Սուքիասյան. Կառավարության հանապազօրյա PR-ը և իրական ռիսկերը

«Այլընտրանքային նախագծեր խմբի»  անդամ Մարինե Սուքիասյանն իր հոդվածում գրում է.

«Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը լուսանկար է հրապարակել՝ «Աղդամն իմ հայրենիքն է» վերտառությամբ։ Ենթատեքստը հասկանալի է։

Կարելի է ապրել PR-ով, կարելի է աշխատանքը ստորադասել PR-ին.  փուլ է, մի որոշ ժամանակ կարելի է դիմանալ։ Բայց հանուն PR-ի չի կարելի վտանգել պետության ռեալ շահերը։

Վարչապետ Փաշինյանի՝ Ստեփանակերտում հնչեցրած «Արցախը Հայաստան է և վերջ» ձևակերպման տակից մինչ այսօր դեռ դուրս չենք եկել։ Ադրբեջանը ստացել է լավ նվեր և ամեն առիթով մինչև վերջին կաթիլը օգտագործում է այն։ Մենք դրան ոչինչ չունենք հակադրելու։ Համախանագահները դիվանագիտության սահմաններում համաձայնում են Ադրբեջանի տեսակետին։

Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն այս ձևակերպումից հետո իր համար կրակելու լեգիտիմ հիմքեր է ձևավորում և սահմանին կրակում է։ Ադրբեջանի ղեկավարությունը բանակցությունները սառեցնելու նպատակով իր համար լեգիտիմ հիքմեր է ստեղծում և դրանում մեղադրում Հայաստանին։ Փաշինյանը տվել է այդ հնարավորությունը։

Հիմա՝ նախարար Սուրեն Պապիկյանը։ Հանապազօրյա PR-ը արեք այլ միջավայրերում։ Արեք՝ ինչ ուզում եք, բայց՝ սահմանից, Արցախից, անվտանգության թեմաներից հեռու։ Թող ոչ ոք չկասկածի, որ տարածքային կառավարման նախարարի, իշխող ուժի՝ ՔՊ-ի վարչության անդամի անմիտ քայլը ադրբեջանական կողմը դարձյալ մինչև վերջին կաթիլն օգտագործելու է դիվանագիտական իր դիրքերն ուժեղացնելու համար։ Ու, ցավոք, նաև կրակելու համար։

Անկեղծորեն հետաքրքիր է՝ Պապիկյանը հասկանո՞ւմ է ռիսկերը, դիտմա՞մբ է անում։

Աղդամը, Պապիկյան և այլոք, առաջին հերթին անվտանգության գոտի է։ Այն ազատագրվել է, որպեսզի այնտեղից Արցախի խաղաղ բնակավայրերը չռմբակոծվեն։ Աղդամն ազատագրվել է, որպեսզի մարտական գործողությունները Արցախի տարածքից դուրս գան և տեղափոխվեն հակառակորդի տարածք։ Աղդամի ազատագրումը եղել է կարևորագույն ձեռքերում և հնարավոր է եղել բացառիկ ջանքերի ու, ցավոք, ծանր, ցավոտ կորուստների գնով։ Ի դեպ, Աղդամում նուռ ուտելիս հիշեք, որ այն անվտանգ է դարձել ու այն ազատագրել են նրանք, ում դուք այսօր դատում եք՝ Ռոբերտ Քոչարյան, Սեյրան Օհանյան, Յուրի Խաչատուրով»։

Themes
ICO