Armenia

«Մասնագետներն այսօր գնացել են Վանաձոր, կուսումնասիրեն իրավիճակը». Ֆելիքս Ցոլակյանը՝ «Վանաձոր քիմպրոմ»-ի թունավոր նյութերի հետ կապված խնդրի մասին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Մասնագետներն այսօր գնացել են Վանաձոր, կուսումնասիրեն իրավիճակը, կվերադառնան, կասեն՝ ինչն է համապատասխանում իրականությանը, ինչը՝ ոչ»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ ի պատասխան հարցի՝ ԱԻՆ-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկում «Վանաձոր քիմպրոմ»-ի թունավոր նյութերի հետ կապված խնդիրը լուծելու համար:

Հիշեցնենք՝ ահազանգ էր հնչեցվել, որ Վանաձորի քիմիական գործարանում 45 տոննա ամոնիակ ու 2 տոննայից ավելի սնդիկ կա, որոնք պատշաճ չեն պահպանվում ու ամեն պահ կարող են աղետալի հետևանքների հանգեցնել։

Ֆելիքս Ցոլակյանի տեղեկացմամբ՝ խնդիրը միայն ԱԻՆ-ի տիրույթում չէ. տարբեր կառույցներ կան, որոնք պատասխանատվություն են կրում այս ամենի համար:

ԱԻՆ նախարարից հետաքրքրվեցինք՝ մի՞թե ավելի վաղ տեղյակ չէին, որ այդպիսի նյութեր կան Վանաձորում և դրանք պատշաճ չեն պահպանվում, ի՞նչն է պատճառը, որ նոր են մասնագետների խումբ ուղարկում, նա պատասխանեց. «Այդ հարցը բարձրացվել է և մշտապես մեր ուշադրության կենտրոնում է եղել: Այսօր նորից են գնացել մասնագետները՝ այդ հոդվածներից հետո, որ տեսնեն՝ ինչ կա փոխված»:

Կապ հաստատեցինք նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ 2017-2019 թվականներից այդ խնդիրը բազմիցս բարձրացվել է թե′ հրապարակային, թե′ փաստաթղթային ձևով: Նա հայտնեց. «Այս պահին որևէ մեկը ստույգ չի կարող ասել, թե ինչ քանակությամբ են այդ նյութերը: Գուցե շատ նվազ ու անվտանգ քանակությամբ է, գուցե շատ է, ինչպես նշվում է: Ստույգ ասել չենք կարող, քանի որ այդ ռեզերվուարների չափիչ սարքերը չեն աշխատում, և որևէ մեկը չի կարող ասել, թե ներսում ինչ քանակությամբ ամոնիակ կա, մնացածի մասին ես տեղեկություն չունեմ: ԱԻՆ-ի կողմից հետազոտություն է կատարվում: Մի քիչ խնդիր կա դա տեղափոխելու հետ կապված: Ինքը, ըստ էության պայթյունավտանգ չէ, բայց եղանակի տաքացման հետ կարող է գոլորշիացման միջոցով արտածում լինել մթնոլորտ: Հիմա ԱԻՆ-ի մասնագետները լուծումներ են փնտրում: Երևի ավելի նեղ մասնագետների միջոցով կկարողանան չեզոքացնել կամ տեղափոխել ավելի անվտանգ վայր կամ մթնոլորտ թողնել որոշակի քանակությամբ, քանի որ դա գազ է, և խորհրդային տարիներին, երբ գործարանն աշխատում էր, այդ ամոնիակից ամեն առավոտ մթնոլորտ արտածվում էր, բայց, բնականաբար, քիչ քանակությամբ: Հիմա տեսնենք՝ ԱԻՆ-ի մասնագետները կամ համապատասխան նեղ մասնագետներն ինչ լուծումներ կգտնեն»:

Մամիկոն Ասլանյանն ասաց, որ գործարանը հատուկ պահպանվող տարածքում է: Այնպես չէ, որ բոլորը մուտք ու ելք ունեն. «Իհարկե, մենք մտել, տեսել ենք, բայց այս պահին ավելի շատ պիտի լուծումները գտնվեն, թե որ մասնագետները պիտի կարողանան հաշվարկել կամ այլ մեքենաներով ՝ ամոնիակ տեղափոխող մեքենաներով, տեղափոխեն ավելի անվտանգ, ավելի նոր ռեզերվուարներ»:

Հարցին՝ ինչպե՞ս է ի վերջո լուծվելու գործարանի ճակատագիրը, Վանաձորի քաղաքապետը պատասխանեց. «Ներսում տարբեր իրավական կարգավիճակ ունեցող մի քանի սուբյեկտներ կան: Կա մասնավոր հատված, կա սնանկության գործընթացում գտնվող, բանկի տիրապետման տակ գտնվող հատված, հետևաբար միանշանակ ասել, թե գործարանի ճակատագիրն ընդհանուր համատեքստում ինչպիսին է, դա ճիշտ չի լինի: Այնտեղ կա մասնավոր հատված, որը ասենք պարսպապատերի որևէ բանում չի վնասել, կան որ արդեն իսկ սնանկության գործով պարտքերը փակելու համար գործարանի ինչ-որ ապամոնտաժում է արվել, վաճառվել և այլն: Հետևաբար ընդհանուր համատեքստում գործարանի ճակատագրի մասին խոսել ճիշտ չի լինի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Football news:

Barcelona's Interest in Isak Increased after Koeman's appointment. Larsson has a high opinion of the player (Mundo Seportivo)
Manuel Pellegrini: When you play against Real Madrid and var, it's too much
PSV and Porto are Interested in Barcelona midfielder PUC. He doesn't want to leave the club
Puyol about Barcelona: If we want to win the championship, we need to perform very well
Schalke sacked Wagner. The team has not won the Bundesliga since January
Iacini on 3:4 with Inter: Even a draw would be an unfair result, given how many chances Fiorentina created
Ramos Pro 3:2 with Betis: the Referee tried his best and didn't do anything intentionally