Armenia

Մեղքերի աստիճանակարգը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ինչպես հայտնի է, մահացու 7 մեղքերն են՝ հպարտությունը (այն, ինչ ռուսերեն կոչվում է гордыня, իսկ լատիներեն՝ superbia եւ կարող է բնութագրվել նաեւ որպես «փառասիրություն» կամ «մեծամտություն»), նախանձը, բարկությունը, ծուլությունը, ագահությունը, որկրամոլությունը, բղջախողությունը (պիղծ մտքերը՝ ընդհանուր համատեքստից կարելի է հասկանալ, որ դրանք, մասնավորապես, կապված են ոչ պարկեշտ սեռական ցանկությունների հետ):

Բուդդիստների մոտ համակարգն ավելի բարդ է եւ, եթե կարելի է այդպես ասել՝ ավելի «լիբերալ»: Այն, ինչ մենք «մահացու մեղքեր» ենք անվանում, նրանց մոտ կոչվում է «անբարեխիղճ գործողություններ», որոնք կապված են մարմնի, խոսքի եւ «խելքի» (լայն իմաստով՝ հոգու) հետ: Մարմնի «անբարեխիղճ գործողություններն» են սպանությունը, գողությունը եւ դարձյալ՝ սեռական սանձարձակությունը: Խոսքում անբարեխճության արտահայտություններն են՝ սուտը, պառակտություն առաջացնող բառերը, կոպտությունը եւ բամբասանքը:

«Խելքի անբարեխղճություններն» են՝ ուրիշների երջանկության եւ հաջողությունների համար ուրախանալու անկարողությունը կամ հակառակը՝ ուրիշի երջանկությունը տեսնելիս տառապելը, ուրիշներին ցավ եւ տառապանք պատճառելու ցանկությունը, եւ ամենաբարդ բանը՝ երբ մենք սխալ հայացքներ ունենք՝ մերժելով այս կյանքում պատճառահետեւանքային կապերը (արդեն առիթ եմ ունեցել գրելու «կարմայի» մասին):

Ամեն ինչ, ինչպես հայտնի է, «խելքից» է: Տվյալ դեպքում՝ ուրիշների երջանկության եւ հաջողությունների նկատմամբ նախանձից, որը լյումպենացված զանգվածի վարքի գլխավոր շարժիչ ուժն է, ինչպես նաեւ պոպուլիստների «նվագարանի» հիմնական լարը: Նախանձը, բարկությունը, ծուլությունը (այդ թվում մտքի ծուլությունը, սոցիալական միջավայրում ընդունված կարծրատիպերով ապրելը) այն մեղքերի շարքում է, որն, իմ համոզմամբ, նույնպես գալիս է խելքի պակասից, կամ, եթե ուզում եք, հոգու աղքատությունից: Իսկ այդ ամենի հիմքում, իր հերթին, կարծում եմ, «հպարտությունն է»՝ superbia – ն: Եթե դու չափից դուրս մեծ նշանակություն ես տալիս քո՛ «էգոյին», քո՛ զգացմունքներին, քո՛ ձգտումներին, քո՛ սեփականությանը, ապա դա ուղիղ ճանապարհ է հավասարակշռությունը կորցնելու, ոչ մի բանից «հետ չմնալու», ուրիշներից «վատը չլինելու»: Այդ ամենի վրա դողալը հանգեցնում է չմտածված արարքների, «անբարեխիղճ գործղությունների»:

Դե, իսկ «խոսքի անբարեխղճությունների» թեմայով պետք է նախեւառաջ մտածեն նրանք, ովքեր հնարավորություն եւ ցանկություն ունեն «խոսք ասելու»: Պարզապես բուդդիստները հաշվի չեն առել, որ կոպիտ, պառակտում առաջացնող խոսքերն եւ բամբասանքը ժամանակակից աշխարհում ամենալայն սպառվող ապրանքն են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ Վիքիպեդիայի․ Հիերոնիմոս Բոսխ, «Յոթ մահացու մեղքերը»

Football news:

Lewandowski on winning the German Cup final: We showed that Bayern is the best team
Pep Guardiola: we are Happy to play in the Champions League with Real Madrid, the king of this tournament
Xavi has extended his contract with al-Sadd until the end of the 2020/21 season
Asensio is in the starting line-up for Real Madrid for the first time in 420 days
Barcelona is demanding compensation from Nike. The company had previously withdrawn the form from stores due to poor quality
Pogba posted a photo with a hairstyle in support of BLM: ✊🏾✊🏾✊🏾✊🏾✊🏾✊🏾✊🏾
Borussia have notified Manchester United that they will not release Sancho for less than 120 million euros. There are no other candidates