Armenia

«Մենք խնդրողի դերում չենք. դաշնակիցների կողմից զենքի վաճառքի հարցն այսօրվա հարցը չէ». Ավետ Ադոնց

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Մենք խնդրողի դերում չենք, մենք մեր գործընկերների հետ հավասարը հավասարի վրա ենք: Մեր դաշնակիցների կողմից զենքի վաճառքի հարցն այսօրվա հարցը չէ, այն վաղուց է սկսվել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր, անդրադառնալով հարցին, թե Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակման փաստով Հայաստանը ՀԱՊԿ-ին ակնարկե՞լ է այն մասին, որ հակառակորդը կրակում է Ռուսաստանի եւ Բելառուսի վաճառած զենքով՝ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը:

«Ռուսաստանի կամ Բելառուսի մեր գործընկերների հետ երկխոսությունն այսօր ընթանում է բավականին ինտենսիվ: Հաշվի առնելով այն, որ այսօր կիրակի է, արձագանքները, բացառությամբ մի քանիսի, բավարար են»: Դիտարկմանն ի պատասխան, որ Ռուսաստանի  արձագանքում կողմերի միջեւ հավասարության նշան էր դրված, քանի որ երկուսին կոչ էր արվում կրակը դադարեցնել, Ադոնցը շեշտեց. «Ռուսաստանի, նաեւ Եվրոպայի մոտեցումն այն է, որ իրավիճակը պետք է հանգստանա: Իսկ իրավիճակը, պատերազմն անկանխատեսելի էտապներով զարգանում է: Պարզ պատերազմ չէ, որովհետև մեր հակառակորդը գործում է անսովոր: Գործողությունների աշխարհագրությունը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ միջազգային արձագանքների որակն ամեն օր փոխվելու է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Football news:

Naumov about the defeats of Zenit, Loko and Krasnodar in the RPL after the Champions League: Lack of professionalism in the players and the ability of the coaches
Ronaldo violated the coronavirus Protocol. An investigation is underway. Italian sports Minister on the departure of the player from Turin
Sports Director of Khimki about 2:0 with Rostov: We proved that we are a team and can win on the road
Jaka defeated Arsenal and Leicester did not create anything except the goal. We will try to take points from Manchester United
Pirlo about 1:1 with Verona: Juve do not need a slap in the face to Wake up and play intensely
Everton and Liverpool in the top 2 at the end of the round in the Premier League for the first time in 27 years
Arteta about 0:1 with Leicester: I Don't know why the hell our goal was canceled. It is difficult to create space when 10 people are sitting behind the ball line