Armenia

ՄԳԻՄՕ-ի ուսանող դառնալու համար հայտերը դեռ ընդունվում են. Ուսումը՝ անվճար

ՄԳԻՄՕ-ի ուսանող դառնալու համար հայտերը դեռ ընդունվում են. Ուսումը՝ անվճար

PanARMENIAN.Net - ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների հայկական ակումբը շարունակում է ամենամյա կրթական ծրագրի մասնակցության հայտեր ընդունել: Ծրագրի շրջանակում Ակումբը ֆինանսավորում է մեկ ուսանողի ուսումը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի` ՄԳԻՄՕ-ի մագիստրատուրայում ` կազմակերպության նպատակային կապիտալի հաշվին:

Հայտերի ընդունման վերջնաժամկետին հաշված օրեր են մնացել՝ մինչև հուլիսի 7-ը: Կրթական ծրագրով հետաքրքրված երիտասարդները դեռ կարող են հայտ ներկայացնել։ Դրա համար պետք է ուղարկել CV, մոտիվացիոն նամակ, բակալավրի դիպլոմի պատճենը՝ գնահատականների հավելվածի հետ միասին կամ ակադեմիական առաջադիմության տեղեկանքը info.armmgimo@gmail.com հասցեին։

«Մեր գլխավոր նպատակն է մշտական աջակցություն ցուցաբերել ՄԳԻՄՕ-ի հայ շրջանավարտներին և ուսանողներին շնորհիվ հավաքական ռեսուրսների, և այս կրթական ծրագիրը մեր առանցքային նախաձեռնություններից է»,- նշել է շրջանավարտների հայկական ակումբի նախագահ Հովհաննես Առաքելյանը:

Ըստ նրա՝ Ակումբում առաջնորդվում են երկուստեք ակտիվության, նախաձեռնողականության և փոխվստահության սկզբունքներով, և ինստիտուտի յուրաքանչյուր շրջանավարտ, միանալով կազմակերպությանը, դառնում է այդ արժեքների կրողը և հայկական ուժեղ համայնքի ձևավորման ակտիվ մասնակից:

«ՄԳԻՄՕ-ի հայ շրջանավարտների ակումբի ամենամյա կրթական ծրագիրն ինձ համար ոչ միայն որակյալ կրթություն ստանալու, նոր մասնագիտություն ձեռք բերելու, այլ նաև ամուր կապեր հաստատելու փայլուն հնարավորություն դարձավ»,- պատմել է ծրագրի շահառու, շրջանավարտ Սոնա Միրզոյանը:

«Մագիստրատուրայում սովորելու ընթացքում բավականին արագ ինտեգրվեցի ՄԳԻՄՕ-ի հայ ուսանողների համայնքին, և հայ շրջանավարտների հետ մշտապես կապի մեջ լինելով համալսարանում մի շարք միջոցառումներ ենք իրականացրել, ինչը միասնության և սերունդների ժառանգորդականության լավագույն դրսևորումն էր»,- նշել է նա:

Շրջանավարտների հայկական ակումբը ստեղծվել է 2012 թվականին և անդամակցում է ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների գլոբալ ասոցիացիային (MGIMO Alumni Global Network): Դրան անդամակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կազակերպության կայքում:

Football news:

Farfan left of the Loco. We remember Jeff's exploits in Russia: he saved a pregnant woman from an accident, was the best in the RPL (10 goals in 9 games), and was kissed by Denisov
Chelsea will sponsor an exhibition in memory of Jews who served in the British air force in world war II
Arda Turan returned to Galatasaray after 9 years
Valencia presented three uniforms for the 2020/21 season
Ter Stegen agreed to sign a 5-year contract with Barca
Bale was not included in real's bid for the match with Manchester City in the Champions League
Arsenal have offered Willian a 3-year contract