Armenia

Մոլդովան Ռուսաստանին է դիմել COVID-19-ի պատվաստանյութի մատակարարումների հարցով

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը օգոստոսի 14-ին հայտնել է, որ երկրի իշխանությունները պաշտոնապես Ռուսաստանի կառավարությանն են դիմել այն հարցով, որպեսզի կորոնավիրուսի պատվաստանյութը Մոլդովայի Հանրապետություն մատակարարվի անմիջապես այն բանից հետո, երբ ՌԴ-ն որոշի սկսել դրա արտահանումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսի 11-ին գրանցել է COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման համար աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Ն.Ֆ. Գամալեյայի անվան կենտրոնում՝ Ռուսաստանի ուղղակի ներդումների հիմնադրամի հետ համատեղ: Նա ստացել է «Արբանյակ V» անվանումը: ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ պատվաստանյութը կսկսի արտադրվել երկու հարթակներում՝ Գամալեյայի կենտրոնի եւ «Բիննոֆարմ» գործարանի կողմից: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատվաստանյութն անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները եւ ձեւավորում է կայուն իմունիտետ:

«Մենք պահպանում ենք այն երկրների հետ շփումները, որոնք հայտարարում են, որ արդեն գտել են պատվաստանյութը, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության հետ: Մենք կապի մեջ ենք եւ պաշտոնապես դիմել ենք ՌԴ-ի մեր գործընկերներին, որպեսզի այն պահին, երբ նրանք որոշեն սկսել արտահանումը, եւ դա թույլատրվի միջազգային նորմերով, պատվաստանյութը մատակարարվի նաեւ Մոլդովա»,-հայտարարել է Դոդոնը տեսաուղերձում, որը հեռարձակվել է Facebook-ի նրա էջում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Football news:

Koeman convinces BarSU to buy Depay. Barcelona manager Ronald Koeman still wants to see Lyon forward Memphis Depay in the team
Hasselbaink on Tiago Silva: He's still a little out of shape. Surprised to see him start
The 43-year-old captain of Montpellier plays 30+ matches every season. He doesn't drink alcohol and doesn't go to night clubs
Luis Suarez: I came to Atletico for trophies
Silva's mistake led to West Brom's goal. Tiago - Chelsea captain in his debut match in the Premier League
Kononov's daughter got sick. He decided to stay with his family in Moscow
Ronald Koeman: It's normal for Messi to be sad about a friend leaving. Leo is a model for everyone in training