Armenia

Մոսկվա-Երևան չվերթի տոմսերի արժեքը գերազանցել է դեսպանության հրապարակած գինը. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է.

Հայտնում ենք, որ դեսպանությունը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել քաղաքացիներից՝ կապված հուլիսի 3-ին «Վնուկովո» օդանավակայանից «Aircompany Armenia» ընկերության կողմից իրականացված Մոսկվա-Երևան չվերթի տոմսերի վերաբերյալ:

«Քաղաքացիները, մասնավորապես, ահազանգել են, որ չվերթի տոմսերի արժեքը օդանավակայանի տարբեր տոմսարկղերում գերազանցել է դեսպանության հայտարարության մեջ նշված գինը։

Նշենք, որ տոմսի սահմանված արժեքի (13 հազ․ 200 ռուբլի) վերաբերյալ տեղեկատվությունը դեսպանությանը պաշտոնապես տրամադրել է նշված ավիաընկերությունը։

Հետագայում նման իրավիճակից խուսափելու համար՝ կոչ ենք անում քաղաքացիներին չվճարել տոմսի հայտարարված արժեքից ավելի գումար, տոմսերը գնել միայն հայտարարության մեջ նշված համարի տոմսարկղից, իսկ նման դեպքերի պարագայում՝ դիմել օդանավակայանում ավիաընկերության պաշտոնական ներկայացուցչին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Football news:

Valencia presented three uniforms for the 2020/21 season
Ter Stegen agreed to sign a 5-year contract with Barca
Bale was not included in real's bid for the match with Manchester City in the Champions League
Arsenal have offered Willian a 3-year contract
Aurier agreed to move to Milan. Tottenham want 20 million euros for a defender
Can-Casillas: One of the greatest is leaving the stage. You have always been an example, my friend!
Atletico President: Simeone is great. He constantly brings victories and titles