Armenia

Նարեկ Մալյան. Նպատակաուղղված ազգամիջյան թշնամանք հրահրելու փաստերով դիմելու ենք ԱԱԾ

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալեյանը պատրաստվում է դիմել ԱԱԾ՝ ուշադրություն հրավիրելով ազգությամբ եզդի Սաշիկ Սուլթանյանի գործունեության վրա։

Ֆեյսբուքյան էջում նա գրել է.

«Ներկայացնում եմ հատված Սորոսի փողերով ազգամիջյան թշնամանք հրահրող ազգությամբ եզդի Սաշիկ Սուլթանյանի հարցազրույցից:

Հաջորդ շաբաթ Սորոսի գրասենյակի կողմից նպատակաուղղված ազգամիջյան թշնամանք հրահրելու փաստերով դիմելու ենք ԱԱԾ: Ի՞նչ կանեն նման դեպքում նորմալ պետությունում: Քրեական գործ կհարուցեն ու կպատժեն մեղավորներին: Ի՞նչ կանեն Սորոսի կողմից զավթված Հայաստանում: Ոչինչ չեն անի, ինքնիշխանությունը չի հերիքի:

«Մենք որքան էլ ասում ենք, որ եզդիների իրավունքները Հայաստանում պաշտպանված են, բայց դա այդքան էլ այդպես չէ։ Մասնավորապես ուզում եմ խոսել օրենքի տեսակետից, քանի որ մեր կազմակերպությունը՝ Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը իրավապաշտպան կազմակերպություն է։

Հայաստանը պարտավորություն ունի, որպեսզի ստեղծի հնարավորություններ, որ եզդիները պահպանեն իրենց ազգությունը, բայց ափսոս, որ այդ պարտավորությունները կյանքի չեն կոչվում։ Հայաստանում դու չես կարող քո լեզուն սովորել, դու գիտես, որ Իրաքում եզդիները կարող են իրենց մայրենի լեզուն սովորել դպրոցներում, իսկ Հայաստանում նման հնարավորություն չկա։ Երկրորդ խնդիրը խտրականությունն է։

Հայաստանում շատ դեպքերում եզդիները ընդունվում են, որպես հետամնաց ազգ և սա պատճառ է դառնում, որ շատ հայեր իրենց իրավունք են վերապահում շատ եզդիների զրկեն իրենց ունեցվածքից։ Իրենց բիզնեսները, տներն ու հողերը նրանց ձեռքից վերցնում են։ Ես գնացել էի մի եզդիաբնակ գյուղ, որտեղ վեց շեյխի ընտանիք է ապրում և 120 հայ ընտանիք։ Այս գյուղւոմ եզդիների հողերը ձեռքներից վերցրել են ու այսպիսի հարցեր շատ կան։ Եզդիները չգիտեն, թե վաղը Հայաստանում իրենց հետ ինչ կպատահի։

Ո՞վ է նրանց տները ձեռքներից վերցնում։

Հողերը վերցնողներին ասում են օլիգարխ։ Նրանք մարդիկ են, ովքեր կապեր ունեն պետության հետ, նրանք կապեր ունեն ոստիկանությունում և նրանք են խլում եզդիների ունեցվածքը։ Պետությունը ոչինչ չի անում, որպեսզի եզդիների իրավուքնները պաշտպանվեն։

Այդ ի՞նչ գյուղ է, որ եզդիների տները ձեռքներից վերցնում են։

Շատ-շատ նման գյուղեր կան։ Դու հիմա ինձ հարցնես, ես կասեմ, որ 30-40 ունեզրկման դեպք կա, երբ եզդիների տները, բիզնեսները, հողերը ձեռքներից վերցրել են՝ անօրինական ճանապարհով։

90-ական թվականներին, 1988 թվականից Հայաստանում հայերի և ադրբեջանցիների պատերազմ սկսվեց՝ Լեռնային Ղարաբաղի համար։ Դու լսել են երևի Լեռնային Ղարաբաղի պատերազմ։ Այդ ժամանակ Հայաստանում շովինիստական շարժում սկսվեց։ Ասում էին, որ միայն հայերը պետք է ապրեն Հայաստանում և մնացած ժողովուրդները տեղ չունեն այստեղ։ Այդ ժամանակ շատ եզդիների գնդակահարեցին Հայաստանում։ Այս պատճառով եզդիները մինչև 2004 թվականը վախի մեջ էին ապրում։

Այս իմաստով մենք տեսնում ենք, որ մինչև հիմա եզդիների մեջ վախ կա։ Նրանք իրենց ապագան Հայաստանում չեն տեսնում։ Մենք տեսնում ենք, որ պետությունը գովազդում է, թե Հայաստանը այն եզակի երկիրն է որտեղ եզդիների իրավունքները պաշտպանված են, բայց դա այդքան էլ այդպես չէ»։

Football news:

Barcelona refused to sell for 60 million euros Trinca u, bought from Braga for 31 million. The club count on him
Chelsea will compete with Everton for Regilon. Real Madrid is ready to sell him
Espanyol asked La Liga to cancel the flight. The Catalans have been in the relegation zone since the fifth round
Inter have not yet decided on Conte's future. Everything will be decided after the Europa League
Haji resigned as Viitorul's coach
Karim Benzema: Ronaldo's Game made me love football
Sanchez will break his contract with Manchester United and leave for Inter for free. It will receive 7 million euros a year