Armenia

Նիկոլը կերավ ոչ միայն մեր անցյալը, այլ նաև ուտում է մեր ապագան. Վազգեն Մանուկյան

«Ցանկացած պետությունում այսպիսի խայտառակ պարտությունից հետո ղեկավարը սուս ու փուս դուրս կգար, կգնար»,- այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում իր ելույթում ասաց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Բարեկամության կոչ, որի համար ժամանակին գնդակահարում էին

«Բայց մենք տարբերվում ենք մյուսներից։ Հերիք չի չեն գնացել, մի բան էլ հոխորտում են, նոր ծրագրեր են առաջարկում՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ բարեկամանալու։ Պատերազմն ավարտված չէ, մենք ապրում ենք զինադադարի օրեր, և դրա մասին են հայտարարում և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը՝ իրենց ժողովրդին ուղղորդելով, որ պետք է ոչնչացնել հայերին, վերցնել Երևանը, վերցնել Սյունիքը։ Ու այդ պայմաններում երկրի ղեկավարներն ասում են, թե պետք է ընկերություն, բարեկամություն անենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Ժամանակ կար, որ դրա համար գնդակահարում էին, ափսոս այդ ժամանակներն անցան»։

Եթե Փաշինյանի փոխարեն լիներ Հիտլերը

Հիմա ես մի պահ պատկերացնում եմ, որ Հիտլերն այդպես վարվեր։ Պատերազմից մի ամիս առաջ կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրեր, ապա նշանակեր ընտրություններ։ Մենք այսօր չէինք ունենա այսպիսի հզոր Գերմանիա։ Գերմանացիներն իմացան, որ այդ ֆաշիզմի էջը պետք է փակել, դատապարտել, որպեսզի բացվի նոր էջ։ Մինչև պատմության հին էջը չփակվի, նորը չի բացվելու։ Հիմա մենք գտնվում ենք այս խայտառակ էջի մեջ, և չենք կարողանում այդ էջը շուռ տալ։ Իսկ հաջորդ էջում մեզ սպասվում են բազմաթիվ բարդություններ և հսկայական հնարավորություններ։ Ու, փաստորեն, այս էջը զոռով պահելու պատճառով մենք չենք ստանում այն առավելությունները, որոնք կարող էինք ունենալ, եթե կարողանայինք թերթել էջը»։

Ինքը կերավ ոչ միայն մեր անցյալը, այլ նաև ուտում է մեր ապագան

1980-ականների վերջում աշխարհը մտավ մի նոր էջ. խորտակվում էր Խորհրդային միությունը, վերջանում էր Սառը պատերազմը, աշխահը մտնում էր նոր փուլի մեջ։ Եվ բոլորը սպասում էին, որ սկսվելու է մի նոր ոսկեդար։ Մենք այն ժամանակ ուժեղ էինք, և կարողացանք օգտվել առիթից։ Մենք ստեղծեցինք պետություն, կարողացանք ստեղծել բանակ, կարողացանք հաղթել։ Հիմա նույնն է կատարվում աշխարհում. նոր էջ է բացվում։ Մեծ պայքարներ են սկսվում, նոր հնարավորություններ են ստեղծվում, բայց մենք մնացել ենք այս էջի վրա։ Նիկոլ Փաշինյանին ոչ միայն պետք է վռնդել իր արածների համար, այլ ինքը հիմա տեղում նստելով ուտում է մեր ապագան, մեզ զրկում է ապագայից։ Այդ ապագան բարդ է լինելու, քանի որ նոր հնարավորություններն օգտագործելու համար մենք պետք է կարողանանք վերականգնել նաև այն, ինչ ունեցել ենք՝ բանակ, սահման, Արցախ։ Նորից կրկնում եմ՝ ինքը կերավ ոչ միայն մեր անցյալը, այլ նաև ուտում է մեր ապագան։ Մենք տարածաշրջանում խաղալիք ենք, գործիք ենք։

Բանակը մի օր ոտքի է կանգնելու

Նա նվաստացրեց բանակը՝ շտաբի պետին հանելով ու դատարաններ ուղարկելով։ Մեր բանակը, որը ճիշտ է պարտություն կրեց, բայց մենք հպարտանում էինք մեր բանակով, գիտեինք, որ այն կարելի է դարձնել հաղթող։ Ինքը նվաստացրեց բանակը, որ վերջինս իր դեմ դուրս չգա։ Բայց բանակը մի օր ոտքի է կանգնելու։ Նա կաշառեց ոստիկանությանը, բայց եթե կաշառք ես տալիս, պարտադիր չէ, որ դիմացինն անի այն, ինչ դու ուզում ես։ ԱԱԾ-ն դարձավ Նիկոլի անվտանգության ծառայություն։ Այս պայմաններում, երբ մենք շրջապատված ենք թշնամիներով, երբ ՀՀ-ում վխտում են լրտեսները, ԱԱԾ-ն զբաղված է միայն Նիկոլին պաշտպանելով, դատախազությունը զբաղված է Նիկոլի հակառակորդներին չեզոքացնելով։ Այսինքն՝ ինքը կիրառում է ուժ, որպեսզի մնա իշխանության»։

Ուժի դեմ՝ ուժով

«Խաղաղ ցույցերով կիրառվող ուժը չի կանգնեցվի։ Ուժին պետք է հակադրվել ուժով։ Մենք պետք է ստեղծենք ուժ, և այդ ուժը պետք է լինի ժողովուրդը։ Մենք պետք է աշխատենք ամեն օր, պետք է զբաղվենք քարոզչական, գաղափարախոսական, կազմակերպչական աշխատանքով։ Մենք պետք է գնանք շրջաններ, հանդիպենք, ամեն տեղ ստեղծենք մեր կառույցներն ու ոտքի բարձրանանք։ Եվ մի օր ամբողջ ժողովրդով կբարձրանանք ու կոչնչացնենք ամեն ինչ։ Այսօրվանից մենք նախապատրաստվում ենք այդ օրվան։ Նորից ասում եմ՝ ուժին պետք է հակադրել ուժ։ Պետք է հաղթի մեր ժողովուրդը, որպեսզի ոտքի կանգնի, տեսնի, որ կարող է հաղթել։ Եվ ուրեմն՝ հաղթանակ, հաղթանակ, հաղթանակ»։

Football news:

Borussia can invite Boateng. Defender will leave Bayern in the summer
Robert Lewandowski: Holand can be the best forward in the world. It has a huge potential
The most important question of the clasico: who will own the ball? This directly affects the effectiveness of Messi
Stars and clubs boycott social networks because of racism: Henry and Swansea-already, Tottenham are only threatening
Albert Ferrer: The trophies are not the most important thing for Barca this season. Koeman has done an impressive job, he is building a project
Solskjaer on 1-6 with Tottenham: Manchester United fell for the trick and got sent off. We learned a lesson-you can't react to anything
Pique can play with Real Madrid on injections. The procedure was carried out yesterday