Armenia

Նոր հանգամանքներով գործերի վերանայման հիմքն առավել հստակ ամրագրում կստանա. Դատավարական օրենսգրքերում առաջարկվող փոփոխություններն արժանացան հանձնաժողովի հավանությանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հունիսի 9-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Կառավարության հեղինակած ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով հանձնաժողովը քննարկեց առաջին ընթերցմամբ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց առաջարկվող կարգավորումներն ու փոփոխությունները: Նշվեց, որ առաջարկվում է օրենսգրքերի համապատասխան հոդվածները լրացնել դրույթներով, ըստ որոնց՝ որպես ներպետական դատարաններում քրեական, քաղաքացիական եւ վարչական գործերի վերանայման հիմք նախատեսվում են նաեւ կողմերի միջեւ ձեռք բերված հաշտության համաձայնությունը կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված եւ Եվրոպական դատարանի կողմից հաստատված միակողմանի հայտարարությունը:

Փոփոխությունը միտված է ՀՀ օրենսդրական կարգավորումները համահունչ դարձնելուն ստանձնած միջազգային պարտավորություններին՝ լրացուցիչ երաշխիք դառնալով անձանց իրավունքների եւ ազատությունների լիարժեք ապահովման համար:

Նշվեց, որ օրենսդրական փաթեթը քննարկման երկար փուլ է անցել: Այն համաձայնեցվել է նաեւ դատական իշխանության հետ:

Նախագծի ընդունմամբ ՀՀ քրեական դատավարության, ՀՀ քաղաքացիական դատավարության եւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերով նախատեսված նոր հանգամանքներով գործերի վերանայման հիմքն առավել հստակ ամրագրում կստանա: Մասնավորապես, գործը կվերանայվի ոչ միայն ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ՝ անձի` ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը հիմնավորված լինելու պարագայում, այլեւ այն դեպքում, երբ կողմերի միջեւ կհաստատվի հաշտության համաձայնություն կամ ՀՀ-ն հանդես կգա միակողմանի հայտարարությամբ:

Հարակից զեկուցմամբ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ ներկայացված նախագիծը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման եւ ՀՀ քաղաքացու դատական պաշտպանության իրավունքը երաշխավորելու համար:

Օրենքների նախագծերի փաթեթը ստացավ դրական եզրակացություն:

ՀՀ Ազգային ժողով

Football news:

Karasev has been appointed for the Italy-Switzerland match
St. Petersburg police asked a fan to remove the flag of Ukraine in the fan zone
Shevchenko played bravely, but paid for the failures in the center and on the flanks - the Netherlands could lead bigger
Zidane to the journalist: Will you ask the same stupid questions? Your job is a disgrace
Barcelona wants to get 5-10 million euros for Umtiti. He was bought for 25 million
Lionel Messi: The title with the national team of Argentina is my big dream. I have been close many times
Brazil coach: Previously there was an extraordinary Zico, today there is Neymar, and before him there were Romario and Ronaldo