Armenia

Նունե Սարգսյանը փոքրիկ ընթերցողների հետ հեռավար քննարկել է իր «Կախարդական կոճակներ» գիրքը

«Զանգակ» հրատարակչությունը նախաձեռնել է վեբինարների շարք Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի մասնակցությամբ, որոնց ընթացքում երեխաների հետ անմիջական զրույց է ծավալվում տիկին Սարգսյանի հեղինակած մանկական ստեղծագործությունների շուրջ, հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այդ շրջանակում տիկին Նունե Սարգսյանը երեխաների հետ քննարկել է իր հեղինակած «Կախարդական կոճակներ» գիրքը: Քննարկման ընթացքում նա նաև պատասխանել է 5-10 տարեկան ընթերցողների հարցերին:

«Կախարդական կոճակներ»-ը 2005 թվականին Երևանում լույս տեսած «Սադափ․ հեքիաթ, որն իսկապես կատարվեց» գրքի երկրորդ հրատարակությունն է։ Այն հեքիաթ է տասնամյա աղջնակ Սադափ Դարզիի մասին, ով ցանկանում է աշխարհը փրկել խնդիրներից։

Քննարկմանը մասնակից երեխաները նախ ներկայացրել են իրենց մտքերը բարու և չարի պայքարի մասին, ապա դրվագներ պատմել գրքից: Վեբինարի նպատակն է եղել խրախուսել երեխաներին՝ անկաշկանդ արտահայտել իրենց մտքերը, սովորել տրամաբանել, աշխատել թիմում և տարբերել չարն ու բարին՝ ըստ իրենց տարիքային պատկերացումների:

Պատասխանելով փոքրիկների հարցերին՝ տիկին Նունե Սարգսյանն ընդգծել է, որ պետք է լավ ընկերներ ունենալ, մարդկանց հանդեպ լինել բարի ու հոգատար, ձգտել նրանց օգնել: Նա տեղեկացրել է, որ գիրքն ունենալու է շարունակություն, իսկ առաջիկա օրերին հրատարակվելու է իր մեկ այլ ստեղծագործություն՝ «Մրջնակերներ» վերնագրով:

Տիկին Սարգսյանը չափազանց տպավորվել է ինչպես երեխաների արձագանքներից, այնպես էլ գրքի հերոսների կերպարների նմանությամբ նրանց ստեղծած աշխատանքներից՝ պլատիլինից պատրաստված տիկնիկներ ու կոճակներ, նկարներ:

Նշելով, որ գրքում նկարագրված դեպքերը կարծես համընկնում են այսօրվա համավարակի հետ՝ տիկին Սարգսյանը հորդորել է երեխաներին ավելի ուշադիր ու զգույշ լինել և պաշտպանել հիգիենայի կանոնները:

Պատասխանելով իր գրքում նկարագրված՝ Մաքուր քաղաքին վերաբերող հարցին՝ նա մասնավորապես նշել է. «Ես երազում եմ, որ գա այն օրը, երբ մեր Երևանը կդառնա այնքան մաքուր, որքան Մաքուր քաղաքը: Մաքուր պահենք մեր տունը, մեր շքամուտքը, մեր բակը, մեր փողոցը»:

Ակնկալելով, որ նման հանդիպումները շարունակական կլինեն՝ տիկին Նունե Սարգսյանը երեխաներին ուրախ ու առողջ ամառ է մաղթել և կոչ արել շատ գրքեր կարդալ: «Երբեք մի հուսահատվեք դժվարին իրավիճակներում, որովհետև դուք ուժեղ և խելացի հայ երեխաներ եք»,– ասել է Նունե Սարգսյանը:

Football news:

Lampard on relegation from the League Cup: we Need to keep a positive attitude. Everything will come if Chelsea score second, leading the score
Call of nature, what can you do? Dyer explained why he ran to the dressing room during the match with Chelsea
Mourinho and Lampard shook hands before the penalty shootout. In the first half, they had a fight
Dest arrived in Spain to complete a transfer to Barca
Lionel Messi: I Am responsible for my mistakes. I wanted Barcelona to become stronger
Mourinho went to the dressing room in the 77th minute of the game with Chelsea to bring back Dyer, who was not replaced
Manchester City have announced the transfer of Ruben Dias from Benfica. Defender signed a 6-year contract