Armenia

Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ կստեղծվի. այն կնախագահի վարչապետ Փաշինյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ կառավարությունում ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ կստեղծվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նպատակն է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի լիարժեք և արդյունավետ իրագործման, ինչպես նաև իրավապահ, դատական և այլ ոլորտների զարգացման ծրագրերի հետ փոխգործելիության ապահովումը:

Խորհուրդը կնախագահի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կազմում կլինեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, այլ նախարարներ, պատգամավորներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:

Football news:

PSG boss faces jail: Swiss Prosecutor asks for 28 months for bribing FIFA Secretary General
Milan defender Duarte contracted coronavirus
Real Madrid may pay around 100 million euros for Mbappe if he does not extend his contract with PSG
Flick about the UEFA super Cup: We have to play our best if we want to win the trophy. We are waiting for a difficult match
The Macedonian journalist was upset that he did not have time to talk to Mourinho. Jose returned and promised a photo for the sake of his late father
Fati's compensation increased to 400 million euros. He will play for Barca under number 22
Flick about Goetz: I have been in contact with him a lot since my time with the national team, but Bayern are not thinking about a contract with him