Armenia

«Փաստ». Պաշտպանության նախարարության նախխկին շենքը ինչ ճակատագիր ունի և ինչ կարգավիճակ ունի ներկայումս, ո՞վ է տնօրինում

«Փաստ» թերթը գրում է. «Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի տարածքում է գտնվում պաշտպանության նախարարության նախկին շենքը: «Փաստ» օրաթերթը ահազանգ է ստացել, որ շենքի ճակատագիրը անորոշ է, բացի դա, ինչ-որ մարդիկ «զավթել են» շենքի տարբեր սենյակներ և ամենատարբեր տեսակի, ընդ որում՝ անհասկանալի բնույթի գործունեություն են ծավալում:

«Փաստը» որոշեց պարզել, թե այս պահին ի՞նչ կարգավիճակ ունի այս շենքը, ի՞նչ ճակատագիր է սպասվում դրան: Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման խորհրդատու Նունե Այլանջյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ շենքի պահպանումը գտնվում է պաշտպանության նախարարության տիրույթում, իսկ ինչ վերաբերում է շենքի տարածքի «զավթումներին», ապա այս պահի դրությամբ մարզպետարանը որևէ ահազանգ չի ստացել:

Դիմեցինք ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, ով նշեց, որ նախարարությունը շենքը հանձնել է պետական գույքի կառավարման կոմիտեին: Հաջորդ զանգը պետգույքի կառավարման կոմիտե էր:

Մեր հացադրումներին պատասխանեց կոմիտեի արտաքին կապերի և ինֆորմատիկայի բաժնի պետ Նորա Մելքոնյանը: Նա նշեց. «Նշված շենքը գտնվում է ՊՆ հաշվեկշռում, սխալվել են՝ ասելով, թե պետական գույքի կառավարման կոմիտեինն է, հետևաբար հսկողություն կարող են իրականացնել իրենք։ Տարածքներ «վերցնելու» մասով չենք կարող մեկնաբանել, բայց բացառում ենք, որ օրինական և պայմանագրով որևէ մեկը տարածք ստացած կամ վարձակալած լինի։ Իսկ նշված գույքի հետ կապված, ընդհանուր առմամբ, կա ներդրումային ծրագիր, որը քննարկման փուլում է»:

Կրկին զանգահարեցինք պարոն Հովհաննիսյանին, նշեցինք, որ պետգույքի կառավարման կոմիտեից հայտնում են, որ շենքը գտնվում է ՊՆ հաշվեկշռում: ՊՆ մամուլի խոսնակի արձագանքը չուշացավ. «Ե՞վ»:

Մեր հարցը ևս. «Եվ ցանկանում էինք իմանալ՝ ի վերջո ՊՆ-ի՞, թե՞ պետգույքի հաշվեկշռում է գտնվում այդ շենքը ու ի՞նչ վիճակում է: «Եթե նույնիսկ մեր հաշվեկշռում է, միևնույն է՝ մենք այս պահին ոչ մի գործառույթ չենք իրականացնում այդ շենքում: Այն տրված է պահպանության», – ասաց Հովհաննիսյանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում

Football news:

Zidane wants to see Mane at Real Madrid, but the club cannot afford this transfer
Manchester United and Manchester City have made inquiries about Griezmann. Barcelona does not want to let him go
Alaba and Coulibaly, among the purposes of the transfer of Guardiola. He wants to start rebuilding at Manchester City
The new Chelsea uniform is inspired by London tailors. With the logo Three, Lampard's team immediately missed out on three from West ham
Hakimi on racism: Everyone should talk about it, not just the players. Everyone needs equal rights
Zidane on La Liga: there are six finals Left. We are fine, but it doesn't mean anything
The drunk at the party in honor of the transition to Barca was crying with happiness on his father's shoulder