ՌԴ-ն հայտարարել է կորոնավիրուսի բուժման բարձր արդյունավետություն ունեցող դեղամիջոցի մասին, որն է «Արեպլիվիր-ը:

 ՌԴ-ն հայտարարել է կորոնավիրուսի բուժման բարձր արդյունավետություն ունեցող դեղամիջոցի մասին

Այս մասին հայտնում է Lenta.ru կայքը՝ հղում կատարելով «Պրոմոմեդ» արտադրող ընկերության մամուլի ծառայության հայտարարությանը:

«Դեղամիջոցը ցուցադրել է բարձր արդյունավետություն՝ ավելի քան 90 տոկոս: Առաջին 24 ժամում կորոնավիրուսով վարակված հիվանդների 70 տոկոսը արմատական փոփոխություններ է զգացել իրենց առողջական վիճակում, որոնք վերջին մի քանի օրվա ընթացքում հաստատվել են նաև հետազոտություններով: Հիվանդների 80 տոկոսը բուժվում էր մոնոթերապիայի միջոցով՝ առանց ուղեկցող դեղամիջոցների: Հետազոտության ընթացքում չի գրանցվել հիվանդության առավել բարդացման փուլի անցման ոչ մի դեպք»:

«Արեպլիվիր» դեղամիջոցն արգելափակում է մարդու բջիջներում վարակի բազմացումը: ՌԴ առողջապահության նախարարությունը հունիսի 25-ին հավանության է արժանացրել «Արեպլիվիր» դեղամիջոցը: