Armenia

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոքները հետ են վերցնում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Հայկ Ալումյանի, Արամ Վարդևանյանի և Արամ Օրբելյանի վերաքննիչ բողոքների վերաբերյալ այսօր Վերաքննիչ քրեական դատարան մուտքագրվել է դիմում՝ նշված վերաքննիչ բողոքները հետ վերցնելու վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։

«Տեղեկացնում եմ, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Հայկ Ալումյանի, Արամ Վարդևանյանի և Արամ Օրբելյանի վերաքննիչ բողոքների վերաբերյալ այսօր Վերաքննիչ քրեական դատարան մուտքագրվել է դիմում՝ նշված վերաքննիչ բողոքները հետ վերցնելու վերաբերյալ:

Հ.Գ. 12 ամսվա ընթացքում սույն գործով ներկայացվել էին երկու անձնական երաշխավորության միջնորդություններ, երկուսը իրավական տեսանկյունից անհերքելի է, որ ենթակա էին բավարարման: Երկուսի վերաբերյալ վերաքննիչ բողոքները մակագրվում են 18 դատավորներից հենց Արմեն Դանիելյանին…»,- գրել է Վարդևանյանը։

Football news:

Guardiola called the Milan midfielder Bonasera. The player's compensation is 50 million euros
Maradona extended his contract with Himnasia until the end of 2021
Berbatov about Manchester United in the top 4: Very big chances. Three points to Chelsea is nothing
We will perform the operation on Monday – the game is on the weekend. Burgos quit football for a rock band, became a top coach at Atletico, and now he's leaving
UEFA suspended Trabzonspor from European competitions for a year due to problems with the FFP
There's one coronavirus case in Tottenham. The Premier League conducted 1,197 tests on June 1-2
Juventus vs Atletico Madrid. Watch a great match of the Champions League of the 2019/20 season