Armenia

«Սա դասալքության մասին հայտարարություն էր, մենք հիշում ենք, որ իրենք կան»

Ի պատասխան Աֆղանստանի կողմից թուրք-ադրբեջանական ագրեսիային աջակցող հայտարարությունների` ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ: ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը, անդրադառնալով այս հայտարարությանը, Lragir.am-ի հետ զրույցում նշել է, որ սրանով Հայաստանն ասում է՝ վերջին կանգնած թափթփուկը պետք է դուրս գա․

«Ընդհանրապես Հայաստանի Հանրապետության դեմ զինված հարձակում է սկսվել, հարձակվող կողմերը դրա մասին հայտարարում են այդ երկրների ամենաբարձր պաշտոնյաների մակարդակով, Ադրբեջանի Հանարապետության նախագահի մակարդակով, Թուրքիայի Հանրապետության նախագահի և ուղղահայաց իջնող պաշտոնյաների մակարդակով, որ իրենք Հայաստանի դեմ պատերազմ են սկսել ԼՂ և հարակից տարածքների դեօկուպացիայի նպատակով։ Հայտարարությունը չի վերաբերում է հայկական ուժերին, ինչպես արձանագրված է ՄԱԿ չորս որոշումների մեջ։ Այդ երկրների ղեկավարները գիտեն՝ որն է հայկական ուժը, որն է ՀՀ ԶՈՒ ուժը և ՀՀ ուժը, այսինքն՝ մեր դաշնակից պետությունները պարտավոր էին որպես դաշնակից դաշնակցության իրավունքով և պարտավորություններով հանդես գալ Հայաստանին աջակցելու, Հայաստանին պաշտպանելու քաղաքական հայտարարություններով և պրակտիկ գործողություններով։ Երկրորդ էտապում որպես կոլեկտիվ կազմակերպության անդամներ՝ ԱՊՀ, Մաքսային Միություն,  ՀԱՊԿ, նրանք պարտավոր էին իրենց նախաձեռնությամբ նիստ հրավիրել՝ քննարկելու Հայաստանի դեմ սկսված պատերազմի հարցը։ Դա իրենց պարտքն է, եթե իրենք դաշնակիցներ են։ Այդպես պետք է լիներ, այդպես չէ, որովհետև նրանք մեր դաշնակիցները չեն, նրանք մեր բարեկամները չեն և նրանց հետ ՀՀ-ն ըստ արժանվույն է վարվում, արհամարհում է», ասել է Արշակյանը։

Հիմա, Արշակյանի խոսքով, այս հայտարարությամբ Հայաստանը չի ասում՝ դուք դուրս եկեք դաշնակիցների ցանկից, ասում է վերջին կանգնած ամենավերջին թափթփուկը թող դուրս գա, հեռացրեք․ «Աֆղանստանը ընդամենը դիտորդ է, բա գլխավոր պետությունները գետինը մտնեն, իրենց բունկերը մտնեն, իրենց բունկերն են մտել, իրենց բունկերից քթները չեն հանում, և Հայաստանը շատ լավ է անում, ընդհանրապես չպետք է դիմի։ Հիմա Հայաստանը ծաղրում է, մենք իրենցից չենք, ազատ երկիր ենք, ժողովրդավարական երկիր ենք, և սա հպարտ երկրի վարքագիծ է։ Իսկ դիմելը պետք էր իրենց ուղղակի հիշեցնելու համար, որ իրենց մենք չենք մոռացել, մենք հիշում ենք, որ իրենք կան, որ անպարտաճանաչ են, համերաշխ չեն, դասալիք են։

«Այ սա դասալքության մասին հայտարարություն էր՝ որպես զինակից ընկեր, և մենք զինակից ընկերոջը դասալիք հայտարարեցինք»,-հավելել է նա։

Football news:

Messi, Beckham, Robben, Figo and best are among the contenders for the title of best right-winger in history (France Football)
The Valenciennes goalkeeper said the Sochaux player bit him. He replied that he wanted to hit the goalkeeper with his head for racism
Azpilicueta about Kep: Sometimes everything goes against you. To overcome this, you need character
In memory of the beheaded teacher, all matches of the French championship will begin with a minute of silence
Klopp on van Dijk: we will wait for him like A good wife waiting for her husband from prison
Maguire and Cavani did not fly with Manchester United for the match against PSG
Italy is a view in Fortuna. The team plays in the second Bundesliga